Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Թռչող սարքերի պատմական ճանապարհը. ինչպե՞ս ստեղծվեց ինքնաթիռը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Սկսած 17-րդ դարի կեսերից եղել են շարժիչավոր սարքերով թռչելու բավականին հաջողված նախագծեր։ Առաջինը Լեհաստանի Վլադիսլավ 4–րդ թագավորի արքունիքի ճարտարապետ, իտալացի Տիտուս Լիվիո Բուրատտինիի նախագիծն էր։ Ութ տարի անց անգլիացի Ռոբերտ Հուկն է օդ բարձրացրել իր կառուցած թռչող սարքը: 1716 թվականին գյուտարար Էմանուել Սվեդենբորգը հրապարակել է թռչող մեքենայի իր հեղինակային կառուցվածքը։ Այդ սարքը շատ առումներով արդեն մոտ էր «ինքնաթիռ» հասկացությանը, քանի որ կառուցվածքում օգտագործվում էր կոշտ թևեր՝ վերհան էֆեկտ ստանալու համար: Եվս կես դար անց գերմանացի գիտնական Մ.Բաուերն է առաջարկել ոչ միայն կոշտ թևերով սարք, այլ նաև պտտվող պրոպելլերի առկայություն: Ցավոք, թղթի վրա մշակված այդ նախագիծը հնարավոր չի եղել կյանքի կոչել։

18-րդ դարի վերջից ինքնաթիռների զարգացումը զուգահեռ է ընթացել պլաներների ակտիվ զարգացման հետ։ Հենց պլաներների կառուցման հիման վրա են մշակվել թևերի, ֆյուզելաժի, վերհանների և այլ նախագծեր: Չնայած պետք է խոստովանել, որ ամբողջ աշխարհի ինժեներներից և կոնստրուկտորներից պահանջվել է ևս մեկուկես դար զարգացում, որպեսզի առաջին ինքնաթիռը իրականացնի իր հաջող թռիչքը: Դա անգլիացի Սթրինգֆելոյի մեքենան էր։ 1848 թվականին այդ ինքնաթիռը կարողացել է օդ բարձրանալ, բայց թռել է ընդամենը մի քանի մետր: Եվս 10 տարի անց հաջողությամբ է ավարտվել ֆրանսիացի կոնստրուկտոր Դե Լա Կրուայի ինքնաթիռի փորձնական թռիչքը: Նրա գաղափարներն առաջադեմ են եղել։ Էլեկտրաշարժիչից և 4 թևանի պտուտակից բացի, կառուցվածքը համալրված է եղել թևով, հետ քաշվող շասսիով և ալ յումինե ֆյուզելաժով:

Ինժեներները վերադարձել են այդ գաղափարներին միայն մեկ դար անց: 1865 թվականին մեկ այլ ֆրանսիացի՝ Շառլ դը Լուվրիեն, առաջարկել է ռեակտիվ ինքնաթիռի նախագիծ, սակայն դա ևս չի հաջողվել իրականացնել: 1870 թվականին անգլիացի գյուտարար Ռ. Հարթը ստեղծել է մի մոդել, որը չի ունեցել առանձին ուղղահայաց կառավարման հարթություններ կամ պարզապես եղել է «անպոչ»: Այժմ այդ դիզայնն է օգտագործվում գերձայնային ինքնաթիռների կառուցվածքում։ Հարթի մոդելը համալրված էր ուղղանկյուն թևով և մղող պրոպելլերով։ Թեև նման կառուցվածքում կայունության խնդիրը չի լուծվել, բայց այն ներառել է այնպիսի կարևոր նորամուծություններ, ինչպիսիք են աերոդինամիկ արգելակները և պտուտակի բարձրության ավտոմատ փոփոխությունը: Որոշ ժամանակ անց ֆրանսիացի Ա.Պենոն Հարթի գաղափարի հիման վրա մշակել է սեփական մոդելը և նախագծել առաջին «անպոչ» երկկենցաղ ինքնաթիռը։

Ֆրանսիացի ինժեների սարքը հագեցած է եղել շոգեշարժիչով, իսկ ֆյուզել յաժը եղել է նավակի տեսքով։ Իրականում դա եղել է առաջին հիդրոինքնաթիռը։ Ընդհանուր առմամբ, պետք է ընդունել, որ ավիաշինության զարգացումը քսաներորդ դարի սկզբին հասել էր շրջադարձային կետի, և լիարժեք ինքնաթիռի ստեղծումը դարձել էր ժամանակի հարց: Ռայթ եղբայրները՝ Ուիլբուրը և Օրվիլն են կարողացել ստեղծել մեքենա, որը թռել է 278 մ հեռավորություն, ընդ որում՝ գետնից ավելի քան 13 մ բարձրության վրա: Այդ թռիչքը ցնցել է ավիացիոն աշխարհը։ Երկինք բարձրանալու նրանց երազանքը հայտնվել է մանկության տարիներին, երբ հայրը նրանց խաղալիք պլաներ է նվիրել։ Որպես չափահաս՝ նրանք հիմնել են հեծանվային բիզնես, որը նրանց մեծ գումարներ է բերել: Եղբայրները դրանք ներդրել են ինքնաթիռների մշակման մեջ: Տարեցտարի Ուիլբուրը և Օրվիլը նախագծել և կատարելագործել են իրենց սարքերը: Եվ վերջապես, 1902 թվականին նրանց մոդելը բարձրացել է օդ:

Այն ամբողջությամբ կառավարելի է եղել 3 հարթություններով՝ ուղղահայաց (պոչի ղեկ), երկայնական (թև), լայնակի (աղեղային ղեկ): Նախկինում ևս եղել են օդ բարձրացող սարքեր, սակայն եղբայրների հիմնական արժանիքը եղել է ինքնաթիռի պտտման երեք առանցքները որոշելը, ինչի շնորհիվ ինքնաթիռը լիովին վերահսկելի է դարձել։ Ռայթ եղբայրների սեփական գործարանը գրանցվել է 1909 թվականին։ Այստեղ նրանք զբաղվել են ռազմարդյունաբերության, ինչպես նաև մասնավոր առևտրականների պատվերների կատարմամբ, ովքեր ուրախությամբ ներդրումներ են կատարել այնպիսի հեռանկարային արդյունաբերության զարգացման մեջ, ինչպիսին է ավիացիան։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards