Yerevan, 13.June.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհի 10 ամենառոմանտիկ վայրերը

LIFE

Ռոմանտիկան ամեն մարդ յուրովի է ընկալում: Մեկը սիրում է մեկուսի լողափերը, մյուսը՝ հնագույն ամրոցները, մեկ ուրիշն էլ՝ գեղեցիկ քաղաքները: Այս ամենը մեր մոլորակում բավականին շատ են:

Պալաու կղզիներ

Պալաու կղզիները գտնվում է  Խաղաղ օվկիանոսում` Ֆիլիպիններից արևելք: Այդ հազվագյուտ արշիպելագում արգելված է որևէ շինարարությունը` բնության գեղեցկությունը պահպանելու համար: Սակայն վաղուց, շատ վաղուց՝ դեռևս մեր թվարկությունից առաջ,  այդպիսի արգելքներ գոյություն չունեին: Այդ պատճառով այսօր այստեղ հնարավոր է հիանալ հնագույն բուրգերով, ամրոցների մնացորդներով և սեպագիր արձանագրություններով:

Palau Island

 Ինչպես նաև այստեղ կան աշխարհում գոյություն ունեցող հազվադեպ կենդանիներ: Վաղուց հանդիպած չեք լինի մանդարին ձուկ կամ մրգային թռչող մուկ: Իսկ նարնջագույն մեդուզաները, որոնք ապրում են Ջելլիֆիշ մեդուզաների լճում, շատ տարիներ առաջ կորցրել են իրենց պաշտպանական ֆունկցիաները. նրանք չեն կարող խայթել, առանց վախենալու կարող եք բռնել:

Palau Island , Mandarin Fish

Աֆրոդիտեի ծովածոց, Կիպրոս

Հսկայական քարեր, որոնք պարկած են այստեղի ափերին. դրանք պարզապես քարեր չեն: Այդ քարերը այդտեղ նետել է Դիգենիս հերոսը, որպեսզի ծովային ուղուց շեղի թշնամիների նավերին: Դրա համար պաշտոնապես այս վայրը անվանում են Рetra tou romiou` «Հույնի քար»: Բայց լեգենդը ասում է, որ հենց այստեղ  անհիշելի ժամանակներից ծովից ափ է դուրս եկել սիրո Աստվածուհի Աֆրոդիտեն:

Rocks of Aphrodite, Paphos, Cyprus

Այստեղ է գտնվում քարանձավը, որտեղ նա լոգանք է ընդունել՝ պատրաստվելով հանդիպումներին: Այսօր իհարկե հենց քարանձավում լողալ չեն թույլատրում. չէ որ ոչ բոլորը պետք է ունենան աստվածային գեղեցկություն: Սակայն այն մինչև այժմ էլ չի կորցրել իր գեղեցկությունը և ծովի ջրի մաքրությունը՝ ձեզ տալով հավերժական երիտասարդության գաղտնիքը: Այն զույգերը, որոնք լողանում են այստեղ, արդեն էլ երբեք չեն բաժանվում, իսկ եթե սիրահարները թաշկինակ կամ մազակալ են կապում այդտեղի ծառերի ճյուղերից և երազանք են պահում, ապա դա կատարվում է:

Bay of Aphrodite

Սկայ կղզի, Շոտլանդիա

Շոտլանդական ռոմանտիկան քամոտ և սառնոտ է՝ հագեցած հնագույն լեգենդների ոգով և հեռավոր ափերի ալիքներից եկող երաժշտությամբ: Կանաչ խոտածածկույթով ծածկված բարձր, ժայռոտ ափերին  հսկայական քարերի արանքից ծովային քամին շշնջում է ասպետների մասին առասպելներ, որոնք մարտի են բռնվել վիշապների հետ, հիասքանչ արքայադստրերի և նրանց գրավելու հետաքրքիր շարժառիթների մասին:

Isle of Skye Scotland

Այստեղ է գտնվում Neit Point փարոսը, որը անվանում են փարոս երկրի ծայրին:  Տեղի բնակիչների խոսքերով՝ փարոսի կողքին պահած  երազանքը տեղում իրականանում է, այդ պատճառով բաց չթողեք նման հնարավորությունը: Իսկ եթե շատ կսառեք սառը ափերի մոտ, ապա մոտակա պանդոկում ձեզ հեշտությամբ կտաքացնի  մեկ չափաբաժին իսկական շոտլանդական վիսկին:

Isle of skye

Պոզիտանո, Իտալիա

Այս փոքրիկ քաղաքը կարծես միջերկրածովյան ռոմանտիկայի սիրահարների համար ստեղծված լինի: Պոզիտանոն գտնվում է լեռնաշղթայի և Տիրենյան ծովի ափի միջև: Ծիածանի բոլոր գույները կրող տնակները լեռան վրա դասավորված են կողք-կողքի՝ ստեղծելով հիանալի պանորամա: 

Positano, Italy

Զարմանալի չէ, որ շատ գրողներ, նկարիչներ և արվեստի այլ գործիչներ միշտ գալիս են Պոզիտանո: Այս վայրը հարուստ պատմություն ունի, որի արմատները ձգվում են դեպի Հռոմեական կայսրության ժամանակաշրջան, իսկ անվանումը խոսում է այն մասին, որ այն հիմնադրել է ոչ այլ ոք, քան Պոսեյդոնը: Այստեղ դուք միշտ կգտնեք հանգստություն, ռոմանտիկա, մեղմ ծով և իտալական հին քաղաքի ոգի:

Positano

Խատիկոյի հուշարձան, Ճապոնիա

Այս տխրահռչակ շան հուշարձանը իզուր չէ դարձել Տոկիոյի ամենասիրված հանդիպման վայրերից մեկը: Բանն այն է, որ հուշարձանը կանգնեցված է ոչ միայն կենդանու հիշատակին, այլև՝ նրա ֆանտաստիկ նվիրումին: Տիրոջ մահից տասը տարի անց հավատարիմ շունը ամեն օր եկել է այն վայրը, որտեղ դիմավորել է տիրոջը աշխատանքից հետո:

Hachiko

Տոկիոյի բնակիչների համար Խատիկոյի արձանը հավերժական սիրո և հավատարմության իսկական խորհրդանիշ է: Նրանք հավատում են, որ իրենց սերն էլ կլինի այդքան երկար և ամուր, եթե հանդիպման վայր նշանակեն այդ հուշարձանը: Հարկ է նշել, որ այս պատմության հոլիվուդյան էկրանավորումից հետո Խատիկոյին սիրեցին ամբողջ աշխարհում. Դուք էլ երևի լսած կլինեք նրա մասին:

Hachiko

«Ես սիրում եմ քեզ» պատ, Ֆրանսիա

Այս անսովոր պատը գտնվում է փարիզյան լեռնային թաղամասերից մեկում՝ Մոնմարտրեի Ժան Ռիստուս պուրակում: Այն  511 սալիկներից բաղկացած վահանակ է, որի վրա «Ես սիրում եմ քեզ» արտահայտությունը գրված է աշխարհի 311՝ գրեթե բոլոր  լեզուներով, ներառյալ՝ խուլ ու համրերի լեզուն: Սիրո այս հուշարձանը կառուցվել է  2000 թվականին, իսկ գաղափարի հեղինակը զվարճալի հոբբիի սիրահար  ֆրանսիացի  շանսոն Ֆրեդերիկ Բարոնն է:

I Love You wall

Ճանապարհորդելով տարբեր երկրներով՝ նա հավաքել է «Ես սիրում եմ քեզ» արտահայտությունը. խնդրել է տեղաբնակներին գրել այդ արտահայտությունը իր հուշատետրի մեջ: Չնայած նրան, որ հուշարձանը բավականին երիտասարդ է, այն արդեն դարձել է ուղենիշ ամբողջ Ֆրանսիայի համար, որտեղ սերը մշտապես համարվել է կայուն և մեծագույն արժեք: Թաղամասը, որտեղ գտնվում է պատը, եղել և մնում է ֆրանսիական բոհեմի կենտրոններից մեկը:

I Love You wall

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future