Երևան, 13.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Աշխարհի 10 ամենառոմանտիկ վայրերը

ԼԱՅՖ

Ռոմանտիկան ամեն մարդ յուրովի է ընկալում: Մեկը սիրում է մեկուսի լողափերը, մյուսը՝ հնագույն ամրոցները, մեկ ուրիշն էլ՝ գեղեցիկ քաղաքները: Այս ամենը մեր մոլորակում բավականին շատ են:

Պալաու կղզիներ

Պալաու կղզիները գտնվում է  Խաղաղ օվկիանոսում` Ֆիլիպիններից արևելք: Այդ հազվագյուտ արշիպելագում արգելված է որևէ շինարարությունը` բնության գեղեցկությունը պահպանելու համար: Սակայն վաղուց, շատ վաղուց՝ դեռևս մեր թվարկությունից առաջ,  այդպիսի արգելքներ գոյություն չունեին: Այդ պատճառով այսօր այստեղ հնարավոր է հիանալ հնագույն բուրգերով, ամրոցների մնացորդներով և սեպագիր արձանագրություններով:

Palau Island

 Ինչպես նաև այստեղ կան աշխարհում գոյություն ունեցող հազվադեպ կենդանիներ: Վաղուց հանդիպած չեք լինի մանդարին ձուկ կամ մրգային թռչող մուկ: Իսկ նարնջագույն մեդուզաները, որոնք ապրում են Ջելլիֆիշ մեդուզաների լճում, շատ տարիներ առաջ կորցրել են իրենց պաշտպանական ֆունկցիաները. նրանք չեն կարող խայթել, առանց վախենալու կարող եք բռնել:

Palau Island , Mandarin Fish

Աֆրոդիտեի ծովածոց, Կիպրոս

Հսկայական քարեր, որոնք պարկած են այստեղի ափերին. դրանք պարզապես քարեր չեն: Այդ քարերը այդտեղ նետել է Դիգենիս հերոսը, որպեսզի ծովային ուղուց շեղի թշնամիների նավերին: Դրա համար պաշտոնապես այս վայրը անվանում են Рetra tou romiou` «Հույնի քար»: Բայց լեգենդը ասում է, որ հենց այստեղ  անհիշելի ժամանակներից ծովից ափ է դուրս եկել սիրո Աստվածուհի Աֆրոդիտեն:

Rocks of Aphrodite, Paphos, Cyprus

Այստեղ է գտնվում քարանձավը, որտեղ նա լոգանք է ընդունել՝ պատրաստվելով հանդիպումներին: Այսօր իհարկե հենց քարանձավում լողալ չեն թույլատրում. չէ որ ոչ բոլորը պետք է ունենան աստվածային գեղեցկություն: Սակայն այն մինչև այժմ էլ չի կորցրել իր գեղեցկությունը և ծովի ջրի մաքրությունը՝ ձեզ տալով հավերժական երիտասարդության գաղտնիքը: Այն զույգերը, որոնք լողանում են այստեղ, արդեն էլ երբեք չեն բաժանվում, իսկ եթե սիրահարները թաշկինակ կամ մազակալ են կապում այդտեղի ծառերի ճյուղերից և երազանք են պահում, ապա դա կատարվում է:

Bay of Aphrodite

Սկայ կղզի, Շոտլանդիա

Շոտլանդական ռոմանտիկան քամոտ և սառնոտ է՝ հագեցած հնագույն լեգենդների ոգով և հեռավոր ափերի ալիքներից եկող երաժշտությամբ: Կանաչ խոտածածկույթով ծածկված բարձր, ժայռոտ ափերին  հսկայական քարերի արանքից ծովային քամին շշնջում է ասպետների մասին առասպելներ, որոնք մարտի են բռնվել վիշապների հետ, հիասքանչ արքայադստրերի և նրանց գրավելու հետաքրքիր շարժառիթների մասին:

Isle of Skye Scotland

Այստեղ է գտնվում Neit Point փարոսը, որը անվանում են փարոս երկրի ծայրին:  Տեղի բնակիչների խոսքերով՝ փարոսի կողքին պահած  երազանքը տեղում իրականանում է, այդ պատճառով բաց չթողեք նման հնարավորությունը: Իսկ եթե շատ կսառեք սառը ափերի մոտ, ապա մոտակա պանդոկում ձեզ հեշտությամբ կտաքացնի  մեկ չափաբաժին իսկական շոտլանդական վիսկին:

Isle of skye

Պոզիտանո, Իտալիա

Այս փոքրիկ քաղաքը կարծես միջերկրածովյան ռոմանտիկայի սիրահարների համար ստեղծված լինի: Պոզիտանոն գտնվում է լեռնաշղթայի և Տիրենյան ծովի ափի միջև: Ծիածանի բոլոր գույները կրող տնակները լեռան վրա դասավորված են կողք-կողքի՝ ստեղծելով հիանալի պանորամա: 

Positano, Italy

Զարմանալի չէ, որ շատ գրողներ, նկարիչներ և արվեստի այլ գործիչներ միշտ գալիս են Պոզիտանո: Այս վայրը հարուստ պատմություն ունի, որի արմատները ձգվում են դեպի Հռոմեական կայսրության ժամանակաշրջան, իսկ անվանումը խոսում է այն մասին, որ այն հիմնադրել է ոչ այլ ոք, քան Պոսեյդոնը: Այստեղ դուք միշտ կգտնեք հանգստություն, ռոմանտիկա, մեղմ ծով և իտալական հին քաղաքի ոգի:

Positano

Խատիկոյի հուշարձան, Ճապոնիա

Այս տխրահռչակ շան հուշարձանը իզուր չէ դարձել Տոկիոյի ամենասիրված հանդիպման վայրերից մեկը: Բանն այն է, որ հուշարձանը կանգնեցված է ոչ միայն կենդանու հիշատակին, այլև՝ նրա ֆանտաստիկ նվիրումին: Տիրոջ մահից տասը տարի անց հավատարիմ շունը ամեն օր եկել է այն վայրը, որտեղ դիմավորել է տիրոջը աշխատանքից հետո:

Hachiko

Տոկիոյի բնակիչների համար Խատիկոյի արձանը հավերժական սիրո և հավատարմության իսկական խորհրդանիշ է: Նրանք հավատում են, որ իրենց սերն էլ կլինի այդքան երկար և ամուր, եթե հանդիպման վայր նշանակեն այդ հուշարձանը: Հարկ է նշել, որ այս պատմության հոլիվուդյան էկրանավորումից հետո Խատիկոյին սիրեցին ամբողջ աշխարհում. Դուք էլ երևի լսած կլինեք նրա մասին:

Hachiko

«Ես սիրում եմ քեզ» պատ, Ֆրանսիա

Այս անսովոր պատը գտնվում է փարիզյան լեռնային թաղամասերից մեկում՝ Մոնմարտրեի Ժան Ռիստուս պուրակում: Այն  511 սալիկներից բաղկացած վահանակ է, որի վրա «Ես սիրում եմ քեզ» արտահայտությունը գրված է աշխարհի 311՝ գրեթե բոլոր  լեզուներով, ներառյալ՝ խուլ ու համրերի լեզուն: Սիրո այս հուշարձանը կառուցվել է  2000 թվականին, իսկ գաղափարի հեղինակը զվարճալի հոբբիի սիրահար  ֆրանսիացի  շանսոն Ֆրեդերիկ Բարոնն է:

I Love You wall

Ճանապարհորդելով տարբեր երկրներով՝ նա հավաքել է «Ես սիրում եմ քեզ» արտահայտությունը. խնդրել է տեղաբնակներին գրել այդ արտահայտությունը իր հուշատետրի մեջ: Չնայած նրան, որ հուշարձանը բավականին երիտասարդ է, այն արդեն դարձել է ուղենիշ ամբողջ Ֆրանսիայի համար, որտեղ սերը մշտապես համարվել է կայուն և մեծագույն արժեք: Թաղամասը, որտեղ գտնվում է պատը, եղել և մնում է ֆրանսիական բոհեմի կենտրոններից մեկը:

I Love You wall

Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Երևանում մոտ 15 հազար տարվա բնակավայր է հայտնաբերվել Թեհրանը հայտնում է՝ Իրանի հարավ-արևելքում սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Հայաստանում կա մի քաղաք, որը դարեր շարունակ թաքնված էր ժայռերի մեջԿուրիլյան կղզիների շուրջ Ճապոնիայի դիվանագիտական ակտիվությունը արդյունք չի տա․ Գրուշկո Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Բագրատ Սրբազանի գործով նիստը հետաձգվեց Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Վրաց-ռուսական «Կազբեգի - Վերին Լարս» սահմանը փակ է Հեգսեթը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի դեմ բոլոր հնարավոր քայլերը Հրապարակվել է Զելենսկու խաղաղության նոր առաջարկըՓրկարարներն օգնություն են ցուցաբերել կիսակառույց շինությունում հայտնված երեխաներին Մեր ավագ սերունդն իր վաստակած հանգիստը պետք է ապրի արժանապատիվ. Հրայր ԿամենդատյանՌուսթավելի փողոցում 2 տղամարդ կտրող-ծակող առարկաներով հարվածներ են հասցրել իրար Պետք է համախմբվենք և միասնական ճակատով պայքարենք բոլոր քաղբանտարկյալների համար. Ժաննա ԱլեքսանյանՀՀ-ի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունները վերջին տարիներին նշանակալի առաջընթաց են արձանագրել. Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում ՄԹ դեսպանին Մենք պետք է ամեն գնով պայքարենք մեր բոլոր քաղբանտարկյալների ազատության համար. Արմեն ՄանվելյանԹուրքիայում հրդեհ է բռնկվել ավելի քան 100 զբոսաշրջիկ տեղափոխող նավակում Խոսքի ազատությունը մեր երկրում այսօր շղթայված է հենց իշխանությունների կողմից. Մենուա ՍողոմոնյանԵրբ խոշոր արդյունաբերությունը դառնում է տարածաշրջանի զարգացման շարժիչ․ ԶՊՄԿ-ի օրինակըԼարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) Ամփոփվել են Ակբա Ֆեդերացիայի 2025 թվականի գործունեության արդյունքները ՔՊ-ական պատգամավորը խոստովանեց՝ դեպի հայկական ապրանքների արտահանման խնդրի շուրջ Փաշինյանի խոսակցությունը ՌԴ հետ չի ստացվում. Ղահրամանյան Ես մտքով տեղափոխվեցի 2008 թվական, Ազատության հրապարակ, որտեղ լսվում էր հետևյալ բացականչությունը` Մանվե՜լ, Մանվե՜լ. Էդգար ՂազարյանՀայտնի է զոհված զինծառայողի ինքնությունըԿաչաղակը կտցահարել է 12-ամյա դպրոցական աղջկա աչքըՌուսաստանը Ուկրաինային է փոխանցել 261 զինծառայողի մարմին Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Ucom-ի աջակցությամբ մեկնարկել է ArmDrone համայնքի FPV դրոնների կրթական ծրագրի երկրորդ փուլըԲանակում գրանցված վերջին մшհվան դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ինչպես նաև ՊՆ բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ. Փաշինյան Մեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի Հայ շախմատիստները առաջատարներ են Մոնտենեգրոյում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի «Կոդեքս» փաստաբանական գրասենյակը դատարանում հաղթանակ է գրանցել․ պատասխանողից կբռնագանձվի 770 հազար դրամ. Սոսե ՉանդոյանՔաղաքապետարանը հաղորդում է Կիևյան կամրջի երթևեկելի հատվածի աշխատանքների ավարտի մասին Trina Solar-ը սահմանել է համաշխարհային ռեկորդ տանդեմային արևային վահանակի արդյունավետության համար ԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ ԱՄՆ-ը երկար ժամանակ սխալ հաշվարկներ է կատարել հետախուզական ձախողումների պատճառով․ դրա վառ օրինակը՝ Իրանի դեմ պшտերազմը․ Արաղչի 2026թ․-ին անշարժ գույքի շուկան առավել քան ակտիվ է, Երևանում բնակարան ձեռք բերելը դառնում է թրենդային․ Նիկոլ Փաշինյան 25-ամյա ուսուցչուհին ձերբակալվել է աշակերտին գայթակղելու փորձի համար9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ COP17-ը շատ կարևոր է, ՀՀ-ի միջազգային ճանաչելիությունը պիտի բարձրացնենք, մոտ 15,000 մարդ է գալու. առաջարկել եմ, որ Երևանում լինի COP17-ի փողոց․ Փաշինյան 5.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՊետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե ՍիմոնյանՄոսկվան չի մոռացել, որ ՀՀ-ի «ինքնիշխան» քաղաքական գործիչները համարձակություն չունեցան հանդիմանելու Զելենսկիին․ Զախարովա