Yerevan, 10.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ուղղակի չպետք է հայտնվել ուժային կենտրոններից որևէ մեկի շահերի ոլորտում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի հարցազրույցը «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ: -Այսօր ՀՀ առաջ ծառացած անվտանգային մարտահրավերները գոյություն ունեցող խնդիրներից ամենաառաջնայինն են, ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր անվտանգության հետ կապված ռիսկերը, և արդյո՞ք հնարավոր է նոր էսկալացիա: Եթե այո, ապա մենք պատրա՞ստ ենք դիմակայել ադրբեջանական հերթական ագրեսիային։ -Ըստ էության, ՀՀ անվտանգության հետ կապված ռիսկերը գնալով ավելի են սրվում, տեսնում ենք, որ տարբեր ժամանակափուլերում թշնամու կողմից շարունակաբար իրականացվում են ռազմական էսկալացիաներ, ժամանակ առ ժամանակ կարող է նաև հարաբերական դադար լինել, բայց, ընդհանուր առմամբ, աշխարհաքաղաքական իրադրությունը վերլուծելով, կարելի է ասել, դժվարին օրեր են մեզ սպասվում։

ՀՀ իշխանությունները այս պահի դրությամբ և՛ ՌԴ-ի, և՛ մյուս գործընկեր պետությունների հետ անհասկանալի քաղաքականություն են վարում, մեր շուրջ անվտանգային իրադրություններն էլ շատ արագ փոփոխության են ենթարկվում, ինչը պետությանը կանգնեցնում է նոր սպառնալիքների ու մարտահրավերների առաջ։ Լուրջ քաղաքական հմտություններ են պետք, որպեսզի գլոբալ հարցերը չլուծվեն Հայաստանի հաշվին, բայց, ինչպես նկատում ենք, ելնելով տեղի քաղաքական իշխանության խոսույթից, նրանց առաջ քաշած ոչ իրատեսական ձևակերպված օրակարգից, դեռևս դժվարին իրավիճակների մեջ ենք հայտնվելու։ Աշխարհակարգը փոփոխվում է իր դաժան սցենարներով հանդերձ, տարածաշրջանային հնարավոր զարգացումները չեն կարող կանգ առնել այսօր կամ վաղը, իսկ դա իր հերթին ենթադրում է զարգացումների տարբեր ճակատներ, այդ թվում՝ ռազմական նոր էսկալացիաների տեսքով։ Արդյոք պատրա՞ստ ենք դիմակայել ադրբեջանական հերթական ագրեսիային. սեպտեմբերյան վերջին մարտական գործողությունները ցույց տվեցին, որ լոկալ բախումների ժամանակ ադրբեջանական կողմը ևս լուրջ խնդիրների առաջ է կանգնում, բայց այստեղ չպետք է մոռանալ թուրքական գործոնի մասին։

44-օրյա պատերազմի ժամանակ տեսանք, թե թուրքական կողմն ինչ ազդեցություն ունեցավ ընդհանուր պատերազմի ելքի վրա։ Թուրքական և ադրբեջանական բանակների տարբեր ստորաբաժանումներ տարեկան կտրվածքով տասնյակ անգամներ համատեղ զորավարժություններ են անցկացնում, այս օրերին ևս Թուրքիայի տարածքում լայնամասշտաբ մարտավարական զորավարժություններ են, ադրբեջանական բանակի ուսուցումը, ծրագրերը, կառուցվածքը, կառավարումը թուրքական ձևաչափի են անցել, ու թուրք-ադրբեջանական տանդեմին դիմակայելու համար մեր բանակում շրջադարձային փոփոխություններ են պետք։ Միանշանակ է, որ ՀՀ իշխանությունը առաջնագծի ամրապնդման, անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման, ռազմական հնարավոր էսկալացիոն սցենարներին ուղղված պատշաճ քայլեր պետք է ձեռնարկի, ինչը տեսանելի չի։ Միայն հայ զինվորի անձնվիրության վրա հույս դնելով՝ մեծ խնդիրներ չես լուծի։

-Ռուս-ուկրաինական պատերազմն իր տրամաբանական ազդեցությունն ունի նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա, արդյոք հնարավո՞ր է տեսնենք մեր տարածաշրջանում ամբողջությամբ ներգրավված նոր ակտիվ խաղացող՝ ի դեմս Թուրքիայի, այդ պարագայում ի՞նչ պատկեր կունենանք, և ինչպիսի՞ դիրքավորում կորդեգրի Հայաստանը։ -Այո, ակնհայտ էր, որ ռուս ուկրաինական պատերազմի ժամանակ հատկապես հետխորհրդային տարածքներում պետք է տեղի ունենային ռազմաքաղաքական ուժային կենտրոնների բախումներ, ու այդ բախումների ընթացքում տեղի էին ունենալու հարաբերությունների, ազդեցության գոտիների ճշգրտման գործընթացներ։ Հարց եք տալիս, թե արդյոք հնարավո՞ր է տեսնենք մեր տարածաշրջանում ամբողջությամբ ներգրավված նոր ակտիվ խաղացող՝ ի դեմս Թուրքիայի: Հակառակ հարցադրումը ձեզ կարող եմ տալ՝ արդյոք մենք չենք տեսնո՞ւմ մեր տարածաշրջանում ամբողջությամբ ներգրավված նոր ակտիվ խաղացողի՝ ի դեմս Թուրքիայի։ Բացի Թուրքիայից, Հարավային Կովկասում նոր ակտիվ խաղացողների շարքին կարելի է դասել նաև Իրանին ու Միացյալ Նահանգներին` հավաքական Արևմուտքի դեմքով։

Որքան էլ ՌԴ-ի համար Հարավային Կովկասը առաջնահերթություն լինի, բայց պայմանավորված ռուսուկրաինական պատերազմով, կարծես իր քաղաքականությունն այստեղ մի փոքր փոխվել է, թուլացել է, դրանից էլ հատկապես Թուրքիան, Արևմուտքը, նաև Իրանը հարմար ժամանակահատվածը որսում են՝ փորձելով ՌԴ ազդեցության գոտիներում իրենց մասնաբաժինները ունենալ։ Հարավային Կովկասում դեռևս խճճված ու վտանգավոր պրոցեսները շարունակվելու են, ռուս-ուկրաինական պատերազմին զուգընթաց, այստեղ բոլոր ուժային կենտրոնները միմյանց հետ ունեն և՛ ընդհանուր շահեր, և՛ հակասություններ։ Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Թուրքիան լուրջ դերակատարություն է ստանձնել Հարավային Կովկասում, նրա քաղաքական կշիռն այս պահին և՛ Եվրոպայի, և՛ ՌԴ ի համար զգալիորեն ավելացել է։ Եվրոպան ու ՌԴ-ն ստիպված սիրաշահում են Ադրբեջանին ու Թուրքիային, մեկին՝ որպես էներգետիկ կարևոր ռեսուրս ունեցող պետության, մյուսին՝ որպես էներգետիկ տարանցման կարևոր հանգույց։

Այսինքն, կրկին թուրքական պետությունները շահեկան դիրքերից են հանդես գալիս։ Այս պարագայում, ուղղակի չպետք է հայտնվել ուժային կենտրոններից որևէ մեկի շահերի ոլորտում, նման դեպքում մեր պարագայում կորուստներն ուղղակի անխուսափելի են դառնալու։ -Վերջին շրջանում տարբեր լրատվականներով և իշխանամերձ շրջանակներից հանրային դիսկուրսում տիրաժավորվում են թեզեր և արտահոսքեր՝ կապված ադրբեջանական կողմի ներկայացված պահանջների, մասնավորապես 1918-20 թթ. քարտեզներով սահմանազատում և սահմանագծում իրականացնելու հետ. ի՞նչ է տալու դեմարկացիայի հանձնաժողովը ՀՀին, ինչպիսի՞ սահմանագիծ մենք կունենանք առաջիկայում, և, ընդհանրապես, ի՞նչ է կատարվում այսօր ՀՀ պետական սահմանին՝ սկսած կահավորման մակարդակից մինչև զինտեխնիկայի ապահովվածություն: Գաղտնիության պարիտետը պահելով՝ մի քանի դիտարկում այս մասին։

-Հետաքրքիր է, որ իշխանամերձ շրջանակների, լրատվականների կողմից են հենց տիրաժավորվում ադրբեջանական կողմի ներկայացրած պահանջները, երկրի վարչապետն էլ ԱԺ ամբիոնից ևս խոսում է թշնամու պահանջների մասին։ Առաջին դեպքը չէ, որ մեր իշխանությունները սակարկման են դնում ադրբեջանական կողմի աբսուրդ առաջարկները։ Վերջերս էլ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը, «հավաստի աղբյուրին» հղում անելով, ներկայացրել է Ադրբեջանի պահանջները Հայաստանից։ Զավեշտ է, ուրիշ ոչինչ։ Նշեմ, որ ադրբեջանական այդ նկարած քարտեզի մասին խոսել են և՛ մասնագետները, և՛ պատմաբանները։ Այդ քարտեզը 1919 թվականին Ադրբեջանը ներկայացրել է Ազգերի լիգա, որը, սակայն, մերժվել է Լիգայի կողմից. այսինքն, Ադրբեջանի կողմից ներկայացված այդ նկար-քարտեզը իրավական որևէ հիմնավորում չունեցող թղթի կտոր է։ Ես չեմ կարող ասել, թե այս իշխանությունները ինչ սկզբունքներով կառաջնորդվեն սահմանագծման և սահմանազատման հարցում, սակայն, ըստ իս, մինչև ադրբեջանական զորքերը դուրս չգան ՀՀ սուվերեն տարածքներից, չեմ կարծում, որ մեր օգտին ինչ-որ բան կարող ենք ստանալ։

Արդանիշի, Կութի, Վերին Շորժայի, Ջերմուկի, Իշխանասարի, Սև լճի, Ներքին Հանդի և այլ հատվածներից ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն, և նոր միայն սահմանագծման աշխատանքները սկսվեն։ Սակայն դատելով Ալիևի հայտնած մաքսիմալիստական պահանջներից՝ կարող եմ ասել, որ լուրջ պրոբլեմներ կլինեն սահմանագծման հարցի հետ կապված, չեմ պատկերացնում, թե ինչպես են, օրինակ՝ լուծվելու, այսպես ասած, անկլավների, տարբեր ճանապարհների հարցերը, նաև այն, թե իրականում որ թվականների քարտեզի հիման վրա պետք է հստակեցվեն սահմանագծման աշխատանքները։ Իսկ ինչ վերաբերում է սահմանների կահավորման, զինտեխնիկայի ապահովվածության վերաբերյալ ձեր հարցին, ասեմ, որ թույլատրելիության սահմաններում մի քանի կարճ դիտարկում արդեն առաջին հարցադրման ժամանակ արեցի, այս պահին թեմաները շատ դետալացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։

-Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովը, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումներից ի՞նչ կարող ենք ակնկալել, արդյո՞ք մենք կունենանք նոր իրողություն, թե՞ դա հերթական, շարքային հանդիպումներից էր։ -Դատելով Պրահայում երկրի ղեկավարների միջև տեղի ունեցած ակտիվ շփումներից, հոկտեմբերի 6-ին հրապարակված՝ Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Շառլ Միշելի հանդիպման հայտարարությունից, ենթադրում եմ, որ հիմնական կետերի շուրջ ընթանում են կոնկրետ բանակցություններ։ Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանած նշաձողերը գրեթե հայտնի են, մերը, ցավոք սրտի, ոչ։ Ինչն էլ հայտնի է ու վարչապետի մակարդակով բարձրաձայնվում է, ուղղակի չի սպասարկում հայկական շահերը։ Փաստացի, արդեն ունենք տեսանելի մեծ խնդիր, այն է՝ երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Իհարկե, հիմա կասեք, որ նախկինում էլ են մեր երկրի ղեկավարները այդ սկզբունքներով առաջնորդվել, բայց, ի տարբերություն նախորդ ղեկավարների, որոնք ևս ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իհարկե, առանց Արցախի, քանի որ ԼՂ կարգավորման հարցը առանձին էր մնացյալ գործընթացներից, որտեղ դրված էր ազգերի ինքնորոշման հարցը, ներկա քաղաքական իշխանության ղեկավարն իր հայտարարություններով դե ֆակտո հրաժարվում է Արցախից, հայտարարում, թե տեր է ՀՀ 29800 քկմ տարածքին ու վերջ։ Ու այդ համատեքստում մի հատ էլ տարածքային ամբողջականության ճանաչման հայտարարության տակ ստորագրել՝ նշանակում է՝ հրաժարվել Արցախից, երկիրն ու ժողովրդին թողնելով բախտի քմահաճույքին։ Էլ չեմ ասում, թե ինչ խնդիրներ դեռևս կարող են առաջանալ դեմարկացիայի ու դելիմիտացիայի, կոմունիկացիաների բացման հետ կապված հարցերում։

Թուրքիան ու Ադրբեջանը առաջնորդվում են իրենց օրակարգով, հայկական կողմի առաջարկություններն էլ, ոնց հասկանում եմ, հաշվի չեն առնվում, Փաշինյանի՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին թվիթերյան գրառումն էլ՝ որպես վառ ապացույց, երբ Ադրբեջանը դարձյալ դրական չի արձագանքել հայկական կողմի առաջարկին։ Իրողությունն այն է, որ ամեն անգամ նմանատիպ հանդիպումներում թուրք-ադրբեջանական կողմը մի բան ստանում է, իսկ հայկական կողմը, ցավոք սրտի, անընդհատ կորցնում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders IDBank and Henley & Partners Successfully Held the “Invest Beyond Borders: Global Mobility & Private Banking” Event in YerevanMoody's upgrades long-term deposit ratings of Unibank to B1, outlook stableKapan International Music Festival to Take Place Third Time, Welcomes World-Class Artists and Debuts in Armenia Ucom Launches Special Promotion for Armenian Football Fans Ahead of FIFA Club World Cup 2025Idram is now available on TemuConverse Bank Partners with IFC to Boost Trade Finance Capabilities Side by Side: IDBank Launches New Program for women forcibly displaced from Artsakh