Երևան, 06.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ուղղակի չպետք է հայտնվել ուժային կենտրոններից որևէ մեկի շահերի ոլորտում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի հարցազրույցը «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ: -Այսօր ՀՀ առաջ ծառացած անվտանգային մարտահրավերները գոյություն ունեցող խնդիրներից ամենաառաջնայինն են, ինչպե՞ս եք գնահատում ընդհանուր անվտանգության հետ կապված ռիսկերը, և արդյո՞ք հնարավոր է նոր էսկալացիա: Եթե այո, ապա մենք պատրա՞ստ ենք դիմակայել ադրբեջանական հերթական ագրեսիային։ -Ըստ էության, ՀՀ անվտանգության հետ կապված ռիսկերը գնալով ավելի են սրվում, տեսնում ենք, որ տարբեր ժամանակափուլերում թշնամու կողմից շարունակաբար իրականացվում են ռազմական էսկալացիաներ, ժամանակ առ ժամանակ կարող է նաև հարաբերական դադար լինել, բայց, ընդհանուր առմամբ, աշխարհաքաղաքական իրադրությունը վերլուծելով, կարելի է ասել, դժվարին օրեր են մեզ սպասվում։

ՀՀ իշխանությունները այս պահի դրությամբ և՛ ՌԴ-ի, և՛ մյուս գործընկեր պետությունների հետ անհասկանալի քաղաքականություն են վարում, մեր շուրջ անվտանգային իրադրություններն էլ շատ արագ փոփոխության են ենթարկվում, ինչը պետությանը կանգնեցնում է նոր սպառնալիքների ու մարտահրավերների առաջ։ Լուրջ քաղաքական հմտություններ են պետք, որպեսզի գլոբալ հարցերը չլուծվեն Հայաստանի հաշվին, բայց, ինչպես նկատում ենք, ելնելով տեղի քաղաքական իշխանության խոսույթից, նրանց առաջ քաշած ոչ իրատեսական ձևակերպված օրակարգից, դեռևս դժվարին իրավիճակների մեջ ենք հայտնվելու։ Աշխարհակարգը փոփոխվում է իր դաժան սցենարներով հանդերձ, տարածաշրջանային հնարավոր զարգացումները չեն կարող կանգ առնել այսօր կամ վաղը, իսկ դա իր հերթին ենթադրում է զարգացումների տարբեր ճակատներ, այդ թվում՝ ռազմական նոր էսկալացիաների տեսքով։ Արդյոք պատրա՞ստ ենք դիմակայել ադրբեջանական հերթական ագրեսիային. սեպտեմբերյան վերջին մարտական գործողությունները ցույց տվեցին, որ լոկալ բախումների ժամանակ ադրբեջանական կողմը ևս լուրջ խնդիրների առաջ է կանգնում, բայց այստեղ չպետք է մոռանալ թուրքական գործոնի մասին։

44-օրյա պատերազմի ժամանակ տեսանք, թե թուրքական կողմն ինչ ազդեցություն ունեցավ ընդհանուր պատերազմի ելքի վրա։ Թուրքական և ադրբեջանական բանակների տարբեր ստորաբաժանումներ տարեկան կտրվածքով տասնյակ անգամներ համատեղ զորավարժություններ են անցկացնում, այս օրերին ևս Թուրքիայի տարածքում լայնամասշտաբ մարտավարական զորավարժություններ են, ադրբեջանական բանակի ուսուցումը, ծրագրերը, կառուցվածքը, կառավարումը թուրքական ձևաչափի են անցել, ու թուրք-ադրբեջանական տանդեմին դիմակայելու համար մեր բանակում շրջադարձային փոփոխություններ են պետք։ Միանշանակ է, որ ՀՀ իշխանությունը առաջնագծի ամրապնդման, անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման, ռազմական հնարավոր էսկալացիոն սցենարներին ուղղված պատշաճ քայլեր պետք է ձեռնարկի, ինչը տեսանելի չի։ Միայն հայ զինվորի անձնվիրության վրա հույս դնելով՝ մեծ խնդիրներ չես լուծի։

-Ռուս-ուկրաինական պատերազմն իր տրամաբանական ազդեցությունն ունի նաև հարավկովկասյան տարածաշրջանի վրա, արդյոք հնարավո՞ր է տեսնենք մեր տարածաշրջանում ամբողջությամբ ներգրավված նոր ակտիվ խաղացող՝ ի դեմս Թուրքիայի, այդ պարագայում ի՞նչ պատկեր կունենանք, և ինչպիսի՞ դիրքավորում կորդեգրի Հայաստանը։ -Այո, ակնհայտ էր, որ ռուս ուկրաինական պատերազմի ժամանակ հատկապես հետխորհրդային տարածքներում պետք է տեղի ունենային ռազմաքաղաքական ուժային կենտրոնների բախումներ, ու այդ բախումների ընթացքում տեղի էին ունենալու հարաբերությունների, ազդեցության գոտիների ճշգրտման գործընթացներ։ Հարց եք տալիս, թե արդյոք հնարավո՞ր է տեսնենք մեր տարածաշրջանում ամբողջությամբ ներգրավված նոր ակտիվ խաղացող՝ ի դեմս Թուրքիայի: Հակառակ հարցադրումը ձեզ կարող եմ տալ՝ արդյոք մենք չենք տեսնո՞ւմ մեր տարածաշրջանում ամբողջությամբ ներգրավված նոր ակտիվ խաղացողի՝ ի դեմս Թուրքիայի։ Բացի Թուրքիայից, Հարավային Կովկասում նոր ակտիվ խաղացողների շարքին կարելի է դասել նաև Իրանին ու Միացյալ Նահանգներին` հավաքական Արևմուտքի դեմքով։

Որքան էլ ՌԴ-ի համար Հարավային Կովկասը առաջնահերթություն լինի, բայց պայմանավորված ռուսուկրաինական պատերազմով, կարծես իր քաղաքականությունն այստեղ մի փոքր փոխվել է, թուլացել է, դրանից էլ հատկապես Թուրքիան, Արևմուտքը, նաև Իրանը հարմար ժամանակահատվածը որսում են՝ փորձելով ՌԴ ազդեցության գոտիներում իրենց մասնաբաժինները ունենալ։ Հարավային Կովկասում դեռևս խճճված ու վտանգավոր պրոցեսները շարունակվելու են, ռուս-ուկրաինական պատերազմին զուգընթաց, այստեղ բոլոր ուժային կենտրոնները միմյանց հետ ունեն և՛ ընդհանուր շահեր, և՛ հակասություններ։ Ուկրաինական ճգնաժամի ֆոնին Թուրքիան լուրջ դերակատարություն է ստանձնել Հարավային Կովկասում, նրա քաղաքական կշիռն այս պահին և՛ Եվրոպայի, և՛ ՌԴ ի համար զգալիորեն ավելացել է։ Եվրոպան ու ՌԴ-ն ստիպված սիրաշահում են Ադրբեջանին ու Թուրքիային, մեկին՝ որպես էներգետիկ կարևոր ռեսուրս ունեցող պետության, մյուսին՝ որպես էներգետիկ տարանցման կարևոր հանգույց։

Այսինքն, կրկին թուրքական պետությունները շահեկան դիրքերից են հանդես գալիս։ Այս պարագայում, ուղղակի չպետք է հայտնվել ուժային կենտրոններից որևէ մեկի շահերի ոլորտում, նման դեպքում մեր պարագայում կորուստներն ուղղակի անխուսափելի են դառնալու։ -Վերջին շրջանում տարբեր լրատվականներով և իշխանամերձ շրջանակներից հանրային դիսկուրսում տիրաժավորվում են թեզեր և արտահոսքեր՝ կապված ադրբեջանական կողմի ներկայացված պահանջների, մասնավորապես 1918-20 թթ. քարտեզներով սահմանազատում և սահմանագծում իրականացնելու հետ. ի՞նչ է տալու դեմարկացիայի հանձնաժողովը ՀՀին, ինչպիսի՞ սահմանագիծ մենք կունենանք առաջիկայում, և, ընդհանրապես, ի՞նչ է կատարվում այսօր ՀՀ պետական սահմանին՝ սկսած կահավորման մակարդակից մինչև զինտեխնիկայի ապահովվածություն: Գաղտնիության պարիտետը պահելով՝ մի քանի դիտարկում այս մասին։

-Հետաքրքիր է, որ իշխանամերձ շրջանակների, լրատվականների կողմից են հենց տիրաժավորվում ադրբեջանական կողմի ներկայացրած պահանջները, երկրի վարչապետն էլ ԱԺ ամբիոնից ևս խոսում է թշնամու պահանջների մասին։ Առաջին դեպքը չէ, որ մեր իշխանությունները սակարկման են դնում ադրբեջանական կողմի աբսուրդ առաջարկները։ Վերջերս էլ վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը, «հավաստի աղբյուրին» հղում անելով, ներկայացրել է Ադրբեջանի պահանջները Հայաստանից։ Զավեշտ է, ուրիշ ոչինչ։ Նշեմ, որ ադրբեջանական այդ նկարած քարտեզի մասին խոսել են և՛ մասնագետները, և՛ պատմաբանները։ Այդ քարտեզը 1919 թվականին Ադրբեջանը ներկայացրել է Ազգերի լիգա, որը, սակայն, մերժվել է Լիգայի կողմից. այսինքն, Ադրբեջանի կողմից ներկայացված այդ նկար-քարտեզը իրավական որևէ հիմնավորում չունեցող թղթի կտոր է։ Ես չեմ կարող ասել, թե այս իշխանությունները ինչ սկզբունքներով կառաջնորդվեն սահմանագծման և սահմանազատման հարցում, սակայն, ըստ իս, մինչև ադրբեջանական զորքերը դուրս չգան ՀՀ սուվերեն տարածքներից, չեմ կարծում, որ մեր օգտին ինչ-որ բան կարող ենք ստանալ։

Արդանիշի, Կութի, Վերին Շորժայի, Ջերմուկի, Իշխանասարի, Սև լճի, Ներքին Հանդի և այլ հատվածներից ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն, և նոր միայն սահմանագծման աշխատանքները սկսվեն։ Սակայն դատելով Ալիևի հայտնած մաքսիմալիստական պահանջներից՝ կարող եմ ասել, որ լուրջ պրոբլեմներ կլինեն սահմանագծման հարցի հետ կապված, չեմ պատկերացնում, թե ինչպես են, օրինակ՝ լուծվելու, այսպես ասած, անկլավների, տարբեր ճանապարհների հարցերը, նաև այն, թե իրականում որ թվականների քարտեզի հիման վրա պետք է հստակեցվեն սահմանագծման աշխատանքները։ Իսկ ինչ վերաբերում է սահմանների կահավորման, զինտեխնիկայի ապահովվածության վերաբերյալ ձեր հարցին, ասեմ, որ թույլատրելիության սահմաններում մի քանի կարճ դիտարկում արդեն առաջին հարցադրման ժամանակ արեցի, այս պահին թեմաները շատ դետալացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։

-Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի ունեցավ ԵՄ ոչ պաշտոնական գագաթաժողովը, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումներից ի՞նչ կարող ենք ակնկալել, արդյո՞ք մենք կունենանք նոր իրողություն, թե՞ դա հերթական, շարքային հանդիպումներից էր։ -Դատելով Պրահայում երկրի ղեկավարների միջև տեղի ունեցած ակտիվ շփումներից, հոկտեմբերի 6-ին հրապարակված՝ Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Շառլ Միշելի հանդիպման հայտարարությունից, ենթադրում եմ, որ հիմնական կետերի շուրջ ընթանում են կոնկրետ բանակցություններ։ Թուրքիայի ու Ադրբեջանի սահմանած նշաձողերը գրեթե հայտնի են, մերը, ցավոք սրտի, ոչ։ Ինչն էլ հայտնի է ու վարչապետի մակարդակով բարձրաձայնվում է, ուղղակի չի սպասարկում հայկական շահերը։ Փաստացի, արդեն ունենք տեսանելի մեծ խնդիր, այն է՝ երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Իհարկե, հիմա կասեք, որ նախկինում էլ են մեր երկրի ղեկավարները այդ սկզբունքներով առաջնորդվել, բայց, ի տարբերություն նախորդ ղեկավարների, որոնք ևս ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իհարկե, առանց Արցախի, քանի որ ԼՂ կարգավորման հարցը առանձին էր մնացյալ գործընթացներից, որտեղ դրված էր ազգերի ինքնորոշման հարցը, ներկա քաղաքական իշխանության ղեկավարն իր հայտարարություններով դե ֆակտո հրաժարվում է Արցախից, հայտարարում, թե տեր է ՀՀ 29800 քկմ տարածքին ու վերջ։ Ու այդ համատեքստում մի հատ էլ տարածքային ամբողջականության ճանաչման հայտարարության տակ ստորագրել՝ նշանակում է՝ հրաժարվել Արցախից, երկիրն ու ժողովրդին թողնելով բախտի քմահաճույքին։ Էլ չեմ ասում, թե ինչ խնդիրներ դեռևս կարող են առաջանալ դեմարկացիայի ու դելիմիտացիայի, կոմունիկացիաների բացման հետ կապված հարցերում։

Թուրքիան ու Ադրբեջանը առաջնորդվում են իրենց օրակարգով, հայկական կողմի առաջարկություններն էլ, ոնց հասկանում եմ, հաշվի չեն առնվում, Փաշինյանի՝ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին թվիթերյան գրառումն էլ՝ որպես վառ ապացույց, երբ Ադրբեջանը դարձյալ դրական չի արձագանքել հայկական կողմի առաջարկին։ Իրողությունն այն է, որ ամեն անգամ նմանատիպ հանդիպումներում թուրք-ադրբեջանական կողմը մի բան ստանում է, իսկ հայկական կողմը, ցավոք սրտի, անընդհատ կորցնում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել Կյանքից հեռացել է Վարդան Խաչատրյանը Իտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերը Փաշինյանը փորձում է Իրանին համոզել, թե իր դեմ չեն աշխատում Քաղաքացին, ով բանակից խուսափելով, լքել է երկիրը՝ քրեական պատասխանատվության չի ենթարկվի․ նախագիծ Փաշինյանին՝ մրցանակ, գերիներին՝ ցմահ ազատազրկում Ավստրալիան շարունակում է զարմացնել աշխարհին իր էներգետիկ թռիչքով Ուղեղ ուտող ամեոբա. ի հայտ է եկել նոր սպառնալիքԲանակը չի պարտվել, կունենանք նոր հաղթանակներ․ Գրիգոր Գրիգորյան «Պարգև «եղբայրության ամրապնդման համար», թե՞ «ցեղասպանության համար քարտ-բլանշ»․ հասարակությունը պահանջում է չեղարկել Ալիևին և Փաշինյանին Zayed Award մրցանակի շնորհումը» Չվախենալ բարոյական ընտրության առաջ դնելուց. Վահե Հովհաննիսյան «Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել Ավտովթար` Հանրապետության հրապարակում. կա տուժած «Նախագահ Քոչարյանը Միքայել սրբազանի կողմից գրված որևէ նամակ երբևէ չի ստացել»․ Բագրատ Միկոյան Մեր մանկության խաղերը՝ նոր համերով ԶՊՄԿ-ում աշխատանքային գործունեություն ծավալած բազմաթիվ գերդաստաններից մեկի ներկայացուցիչն է Վահրամ ԳաբրիելյանըԱդրբեջանն իր ներկայիս վարչակազմով Հայաստանի հետ խաղաղության չի գնալու. Մենուա ՍողոմոնյանԹոշակները հիսուն տոկոսով բարձրացնելու մեր հանրագրի հիմքում հետազոտական, մասնագիտական, ֆինանսատնտեսագիտական վերլուծությունն է. Հ. ԿամենդատյանՄեծ ցավով տեղեկացանք, որ Բաքվում պահվող հայ պատանդները բռնապետ Ալիևի հրամանով դատապարվել են ցմահ և երկար տարիների ազատազրկման. Ա. ՉալաբյանՈրտե՞ղ է գտնվում այս հրաշագեղ վայրը․ բացահայտելով Հայաստանը (մաս 1)«Մեր ձևով»․ տնտեսական իրատեսական ծրագիր՝ փոքր բիզնեսից մինչև համազգային զարգացում «Ձեռքերդ հեռու Սուրբ Էջմիածնից»․ Մոսկվայում բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Խաղաղության աղոթք Փոփոխություն ու լրացումներ ՀՀ քրեական օրենսգրքում ««Բլոկադա»-ն պատմություն է սիրո, հայրենիքի և միասնականության մասին». Արմեն Պետրոսյան Թրամփը կրկին սպառնացել է ուժ կիրառել Պարեկները հայտնաբերել են Երևանում և Մարտունիում «դրիֆթ» կատարած վարորդներին Մասիսի համայնքային ոստիկանները 43-ամյա տղամարդու մոտ թմրամիջոց են հայտնաբերել Բաքուն այսօր դատապարտեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը. Զատուլին Մեսսին որոշել է անպայման վերադառնալ «Բարսելոնա»․ Marca Խոշոր ավտովթար Երևանում Իրանը Պարսից ծոցում կալանել է երկու օտարերկրյա լցանավ Վերջին իրադարձություններից հետո ռուսական ընկերությունները դուրս են մղվում Վենեսուելայից. Լավրով 100 տարին լրացած բոլոր թոշակառուները կստանան 1 մլն դրամ՝ անկախ բնակության վայրից Խորը վրդովմունքով ու ցավով տեղեկացանք, որ Բաքվի ռազմական դատարանն այսօր ցմահ ազատազրկման է դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունԱնի Երանյանի 35–ամյակն ու սիրելիի՝ Մհեր Բաղդասարյանի հետ պարը (տեսանյութեր) Ատոմակայանը փակում են. Ինչ վտանգների առջև է կանգնած Հայաստանի էներգետիկ անվտանգությունը կամ ապագան․ Էդմոն ՄարուքյանԴավիթ Խաչատրյանը՝ Եվրոպայի Մ-16 առաջնության հաղթող Արման Աբովյանի հետ զրուցել ենք տնտեսական, անվտանգային և սոցիալական խնդիրներից. Նաիրի ՍարգսյանՀայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտաարարություն է տարածել ՏԿԵ նախարարը և ԵՄ դեսպանը քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր Ինչո՞ւ են Վերին Խոտանան գյուղի բնակչի 6 երեխաները տեղափոխվել Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն Վերին Լարսը բաց է Արամ Ա Վեհափառը ԵՄ-ի կրոնական պատասխանատուի հետ հանդիպում է անցկացրել․ մանրամասներ 85–ամյա հետիոտնին մահացու վրաերթի ենթարկելու դեպքով ձերբակալվել է 29–ամյա մի երիտասարդ «Առաջարկ Հայաստանին». երիտասարդները՝ երկրի զարգացման ուղիներում․ Գագիկ ԾառուկյանԱրարատ-73-ի հոբելյանական ֆիլմի պրեմիերան․ ռուսական ֆուտբոլի նախկին աստղերը ժամանել են Երևան Ռուսական հատուկ չվերթը մեկնել է Աբու Դաբիից