Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Մոտեցել ենք ջրբաժանի. ո՞ւր կտանի Փաշինյանի վտանգավոր խաղը»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Հոկտեմբերը տարբեր հարցերի առումով վճռական է լինելու Հայաստանի համար: Այս կարծիքին է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը, որի խոսքով, հենց այս դիտանկյունից պետք է նայել Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթում տեղ գտած արտահոսքերին, որոնցից առաջինը վերաբերում էր Ադրբեջանի պահանջներին, մյուսն ուղղված էր Ռուսաստանին: Նա մատնանշեց իշխանության վտանգավոր խաղի մասին:

«Այդ արտահոսքերը, բնականաբար, չի կարելի ասել, թե Փաշինյանն անում է Վեհափառի ու նախկին նախագահների համար: Կարելի է եզրակացնել, որ նրանք առնվազն ունեին պատկերացում, թե ինչ է կատարվում: Այդ արտահոսքերից կարող ենք փաստել, որ Փաշինյանն ու իր թիմը եկել են այն եզրահանգման, որ այս գլոբալ հակամարտության մեջ Ռուսաստանը պարտվող կողմն է, և Հայաստանը պետք է փոխի իր արտաքին վեկտորները: Սրա մասին են վկայում տարատեսակ այցերը: Իսկ վերջին հոդվածով էլ, փաստորեն, փորձում է համոզել, որ ՌԴ-ն անելանելի վիճակի մեջ է դրել Հայաստանին, առաջարկել է մտնել Միութենական պետություն, ինքն էլ դիմադրել է: Մոսկվան նշվածն անհեթեթություն որակեց»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ռ. Մարգարյանը՝ նշելով, որ մյուս կողմից էլ՝ այդ արտահոսքերն այլ տպավորություն էլ են թողնում:

«Տպավորություն կա, թե Փաշինյանը հասկանում է, որ իր գնալու ժամանակն է, և այդ արտահոսքերը որպես իր քայլերի բացատրություն է նեկայացնում: Հոկտեմբերի 6-ին Էրդողանի ու Ալիևի հանդիպումներից, իսկ հոկտեմբերի 14-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում Պուտինի հետ հնարավոր հանդիպումից շատ բան է կախված: Ըստ էության, շատ վերջակետների առումով հստակեցումներ կլինեն: Սա՝ հաշվի առնելով նաև ՀԱՊԿ-ի շուրջ խոսակցությունները, նաև Ալեն Սիմոնյանի առաջիկա այցը Մոսկվա: Այս և շատ այլ իրողություններ վկայում են, որ մոտեցել ենք ինչ-որ ջրբաժանի, և Փաշինյանն ընտրությունն արդեն կատարել է: Վերջին հարցազրույցի ժամանակ շատ էր խոսում ՀՀ անկախությունից, սուվերենությունից, ասում էր, որ դա պետք է պահել և այլն: Այսինքն, Փաշինյանի պատկերացմամբ, Հայաստանի սուվերենությունը Ռուսաստանից հրաժարվելն ու դեպի Արևմուտք թեքվելն է»,-ասաց մեր զրուցակիցը՝ նկատելով, որ Արևմուտքը ևս փորձում է շատ ակտիվ լինել մեզ առնչվող հարցերում:

«Բնականաբար, հավաքական Արևմուտքը հովանավորում է բոլոր քայլերը. մոտակա ժամանակներում կտեսնենք, թե այն ռիսկերը, որոնց ճանապարհով գնում է Փաշինյանը, ի՞նչ հետևանքներ են ունենալու Հայաստանի համար: Համարյա բաց տեքստով ասում է՝ «Ադրբեջանը հարձակվել է, որովհետև դա Ռուսաստանին է պետք», ինչն անհեթեթ է: 2020-ին էլ այլ բան էր ասում, օրինակ՝ «Ադրբեջանը հարձակվել է, որ հետո ԵԱՏՄ մտնի»: Այն, որ Փաշինյանն անընդհատ խոսքը փոխում է, նորություն չէ, և դա չէ էականը: Հարցն այն է, որ շեշտադրումը միանշանակ մեկ ուղղությամբ է գնում:

Իսկ թե ինչով կվերջանա Հայաստանի համար Փաշինյանի այս վտանգավոր խաղը, չեմ ուզում կանխատեսումներ անել, բայց կարծում եմ՝ մոտ ապագայում բոլորս ականատես կլինենք, թե ինչով է այս ամենը ավարտվելու: Շատ հոռետես կանխատեսումներ անելու ցանկություն չկա բոլորիս մոտ: Միշտ կա հույս, որ ինչ-որ ձևով վիճակը կարղ է շտկվել, լավանալ, բայց երբ օբյեկտիվ ենք փորձում գնահատել իրավիճակը, տեսնում ենք նաև, թե ովքեր են հարցազրույցներ տալիս պետական լրատվամիջոցներով, ինչպիսի անհեթեթ հայտարարություններ են անում, տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանն իր վերջնական որոշումը կայացրել է: Տպավորություն կա նաև, որ հետդարձի, նահանջի ճանապարհ չկա, ինչի հետևանքները շատ շուտով ակնհայտ կլինեն»,-շեշտեց Մարգարյանը՝ հավելելով. «Շատ է նշվել, որ այս թիմն իսկապես չի կարողանում լուծել անվտանգության խնդիրները, ինչը հստակ է: Հիմա եթե հաշվարկն այն է, որ այս պայմաններում Արևմուտքը կարողանալու է պահել Հայաստանի անվտանգությունը, ապա շատ կասկածելի է այդ հնարավորությունը»:

Նրա խոսքով, Արցախի առումով էլ ամեն ինչ հստակ է. «Փաշինյանն արդեն մի քանի անգամ ասել է, որ եթե Հայաստանի տարածքային ամբողջականությունը ինչ-որ մեկը երաշխավորի, ինքը պատրաստ է Արցախի հարցը հանել Հայաստանի օրակարգից: Ընդհանուր առմամբ, այս ամենից բխող ռիսկերը կանխելու միակ ելքն իշխանափոխությունն է, որի մասին շատ ենք նշել: Ես վստահ եմ, որ այդ խոսակցությունը կա նաև իշխանական թիմում, որովհետև իրենք էլ են վտանգները զգում: Հարցն առկա է նաև ընդդիմության օրակարգում: Ըստ երևույթին, Փաշինյանի հույսն այն է, որ Էրդողանի հետ այսօր զրուցելու է, ու ինչ-որ անվտանգության երաշխիքներ է ստանալու:

Բայց, ամեն դեպքում, իշխանափոխության հարցը օրակարգում է, և բոլորը քննարկում են՝ արդյո՞ք Փաշինյանի հրաժարականի ժամանակը չէ, որ գա ինչ-որ մեկը, որը տարբեր կողմերի համար ընդունելի կլինի, և պարտադիր չէ, որ այդ մեկն ընդդիմությունից լինի: Ամեն դեպքում, իշխանափոխությունն է լինելու ելքը: Բնականաբար, եթե Փաշինյանին փոխարինի մեկն իր թիմից, քիչ բան է փոխվելու: Բայց առաջիկա մի քանի օրն ինչ –որ որոշակիություն կմտնի: Չի բացառվում նոր հանդիպում Վեհափառի մոտ և այլն: Ամեն դեպքում, ուրիշ ճանապարհ չի լինելու, այսպես թե այնպես, ամբողջական, թե մասնակի, իշխանափոխություն լինելու է, որովհետև վերոնշյալ վեկտորի փոփոխությունը նաև դա է ենթադրելու: Թեպետ իշխանափոխությունը ամենամեղմ հետևանքը կլինի Հայաստանի համար»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME