Yerevan, 15.October.2026,
00
:
00
BREAKING


«Մեզ մոտ արդեն անկառավարելի քաոս է. հայ ժողովրդի նկատմամբ մշակված հոգեբանական օպերացիա է իրականացվում»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ զրուցել ենք Ադրբեջանի սանձազերծած հերթական ռազմական գործողությունների ժամանակ և դրանից հետո կիրառվող տեխնոլոգիաների, երկրի առջև ծառացած վտանգների ու նաև այն մասին, թե ինչ ցույց տվեցին սեպտեմբերի 25-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները: Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, այն փաստին, որ ՔՊ-ն կրկին որոշ համայնքներում հաղթել է, Տիգրան Քոչարյանը մի քանի հանգամանք առանձնացրեց:

«Այս ընտրությունների հիմնական ցուցիչն այն էր, որ Հայաստանում դեռ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր չեն հասկանում, թե երկրում ինչ իրավիճակ է, և անվտանգային ինչ խնդիրներ կան Հայաստանում՝ կապված ՔՊ-ի՝ իշխանություն լինելու հետ: Սա ամենավրդովեցուցիչ հանգամանքն էր: Շատերն ասում են, որ ՏԻՄ ընտրությունների ժամանակ համայնքներում հիմնականում մարդկանց են ընտրում, բայց ինձ համար այդ արդարացումներն այս պարագայում անհասկանալի են: Այսինքն, կարելի է չգնալ ընտրությունների, չընտրել ՔՊ-ին, որովհետև բոլորը տեսնում են, թե ՔՊ-ի իշխանության օրոք ինչ է կատարվում Հայաստանի անվտանգության հետ: Վրդովմունք առաջացրեցին ընտրությունների արդյունքները հատկապես Սիսիանում և Սիսիանի որոշ սահմանային բնակավայրերում: Թեպետ այնտեղ ՔՊ-ն դեռևս բացարձակ մեծամասնություն չունի, բայց այս պայմաններում, երբ իրենց տներն ադրբեջանական զորքերի ուղիղ նշանառության տակ են, ՔՊ-ին ձայն տալն արդեն հոգեբանական խնդիր է: Նույնը, ցավում եմ, վերաբերում է Թալինի բնակչությանը՝ հաշվի առնելով հատկապես այն հանգամանքը, որ թալինցիները հերոսական նախնիներ ունեն: Հերոսական անցյալն ու 8000 ձայն տալը մի ուժի ներկայացուցչի, որը գնում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ մերձեցման, կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում: Ապշեցուցիչ ու ցավալի է, որ անգամ այսքանից հետո ոչ թե 10 կամ 20 քվե, այլ հազարավոր ձայներ են տալիս ՔՊ-ին»,-«Փաստի» հետ զրույցում նշել է մեդիափորձագետը:

Ինչ վերաբերում է այն դիտարկումներին, թե մարդկանց հետ պետք էր աշխատել, որ նման արդյունքներ չլինեին, նա շեշտեց. «Այս պարագայում սխալ դիտարկումներ են: Ի՞նչ է նշանակում աշխատել մի մարդու հետ, որի տան դուռը ներկա պահին ջարդում են, տան անդամներին փորձում են սպանել, ունեցվածքը թալանել, բռնաբարել: Ի՞նչ բացատրել այդ մարդուն, ասել՝ դու պետք է դիմադրե՞ս, թե պետք է ևս մեկ անգամ ընտրես մի ուժի, որը քո տան բանալիները տվել է թշնամուդ: Շատ աբսուրդ իրավիճակ է այդ տեսանկյունից. այսինքն, ի՞նչ պետք է բացատրել Սիսիանի սահմանային գյուղի բնակչին, որը այսքանից հետո ՔՊ-ին ձայն է տալիս, ձայն է տալիս, երբ իր տարածքը ադրբեջանցիները գրավել են, ու դա եղել է Նիկոլ Փաշինյանի օրոք: Գնա՞լ, բացատրե՞լ, որ «Փաշինյանի գլխին նախկինները զենք չեն պահել, ու նա ստիպված չէ այս ամենն անում»: Բացատրել, որ այս մարդիկ քեզ խաբե՞լ են, անպաշտպա՞ն թողել: Այն մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով ժամանակին ընտրել են Փաշինյանին ու տեսել են, թե իրենց ինչ օրն է գցել իր «խաղաղության դարաշրջանով», իրենց ճիշտ ընտրությունը պետք է արդեն իսկ կատարած լինեին»:

Անդրադառնալով Ադրբեջանի հերթական գործողությունների ժամանակ և դրանից հետո հայ հասարակության նկատմամբ կիրառվող տեխնոլոգիաներին՝ քաղտեխնոլոգը մի քանի ուղղություն մատնանշեց. «Մեզ մոտ արդեն, մեծ հաշվով, չկա կառավարելի քաոս: Մեզ մոտ անկառավարելի քաոս է: Եվ այն, ինչ վերջին պատերազմական գործողությունների ֆոնին անում է իշխանությունը հատկապես տեղեկատվական իմաստով, նույն 44-օրյա պատերազմի շարունակությունն է. բոլոր ռեսուրսներն ուղղել է իրական փաստերը թաքցնելուն: Եվ նշվածի հետևանքով շատ դեպքերի, գերիների ու զոհերի մասին, ցավոք սրտի, հայաստանյան հասարակությունն իմացել էր ադրբեջանական Տելեգրամ ալիքներից: Կրկին հոսքերի սխալ կառավարում է իրականացվում, ինչի պատճառով բնակչությունը ստիպված ինֆորմացիան այլ, այդ թվում՝ թշնամական հարթակներում է փնտրում, ինչը պատերազմական գործողությունների ժամանակ արգելված է:

Մինչև հիմա մենք չգիտենք այն մարդկանց անունները, որոնք զոհվել են պատերազմական գործողությունների ժամանակ: Ի՞նչ է այդպիսով ուզում թաքցնել իշխանությունը, ինչո՞ւ չպետք է իմանանք այն մարդկանց անունները, որոնք հայրենիքի պաշտպանության զոհասեղանին ամենաթանկը՝ իրենց կյանքը դրեցին: Մենք չգիտենք նաև, թե հստակ քանի գերի, քանի վիրավոր կա: Ավելին, իշխանության կողմից հովանավորվող ֆեյսբուքյան էջերում որոշակի զուգահեռ իրականություն է ստեղծվում, որոնք վերջին դեպքերը փորձում են որպես Հայաստանի հաղթանակ ներկայացնել: Անհասկանալի է նաև, թե այս կամ այն բնակավայր գնալն արդյո՞ք անվտանգ է»:

Նրա խոսքով, այս անգամ իշխանություններն ուղղակի որոշել են փակել ինֆորմացիան և մի կողմ քաշվել. «Այդ մոտեցումը, սակայն, հակառակ էֆեկտն է բերում: Բազմիցս է ասվել՝ որտեղ փակում ես տեղեկատվությունը, մարդիկ այն սկսում են այլ տեղերում փնտրել: Ու այս պայմաններում տարբեր տեսակի մարդիկ կարող են ուռճացնել զոհերի տվյալները կամ էլ, օրինակ՝ ադրբեջանցիների տեղեկատվական ուղղորդումներից այնպիսի տեղեկատվություն տալ, որ մարդիկ հուսալքվեն, բարոյալքվեն, խուճապի մատնվեն: Մենք գիտեինք Ապրիլ յան պատերազմի ժամանակ նահատակված մեր զինվորների մասին: Ռոբերտ Աբաջյանը, Ադամ Սահակյանը, Արմենակ Ուրֆանյանը և մյուս մեր տղաները հերոսական կերպարներ դարձան: Հիմա բացարձակ չգիտենք՝ ովքեր են ավելի քան 200 զոհերը, ինչ սխրանքներ են գործել, ինչ պայմաններում են զոհվել, ինչ օրինակ կարող են ծառայել: Այնպիսի տպավորություն են ուզում ստեղծել, թե անանուն մարդիկ են, ուղղակի զոհվել են այս կամ պատճառով… Սա տեխնոլոգիա է, կոչվում է «զոհերի անոնիմիզացիա», որովհետև եթե զոհը անանուն է, հասարակության մոտ հարցեր ու հույզեր չեն առաջանում: Իշխանությունը պարզապես անպատվաբեր վարք է ցուցաբերում, երբ թաքցնում է մարդկանց անուն-ազգանունները: Սա, մեծ հաշվով, ստորություն է»:

Մեդիափորձագետը կարծում է, որ վերոնշյալը միտումնավոր քաղաքականություն է: «Միտումը հետևյալն է. թաքցնելով զոհերի անունները, իրական քանակը, դրանով հասարակության մոտ հարցեր, հույզեր ու բողոքներ չես առաջացնում: Փաշինյանի իշխանությունը, որ եկավ հենց այդ հույզերի ու բողոքների՝ էմոցիոնալ բաղադրիչի հիման վրա, փորձում է բթացնել այդ էմոցիաները, հույզերի առաջացումը: Այս միտումնավոր քաղաքականությունը երևաց թե՛ կորոնավիրուսի դեմ պայքարի, թե՛ 44-օրյա պատերազմի ժամանակ և թե՛ հիմա: Ինչքան քիչ մարդ է իմանում զոհերի՝ 18, 19 տարեկան երեխաների մասին, այդքան քիչ վտանգներ են առաջանում իշխանությունների համար: Հիշենք, թե այս իշխանությունը, որը ժամանակին ընդդիմություն էր, ինչպես էր շահարկում յուրաքանչյուր զինվորի մահը, ինչպես էին տարբեր հասարակական կազմակերպությունների միջոցով անընդհատ թմբկահարում յուրաքանչյուր մահ կամ բանակում արձանագրված յուրաքանչյուր դեպք: Հիշենք, թե ինչպիսի մեծ հույզեր էին առաջանում նաև «800 հեկտարով»: Այդ ամենն օգտագործվեց, որպեսզի ժողովրդի մոտ այն ժամանակվա իշխանությունների նկատմամբ հակակրանք ու ատելություն առաջանա»,-ասաց նա՝ շեշտելով, որ նույն կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք գեներացնում էին այդ ամենը, պարզապես սսկվել են:

«Հիշենք, թե ինչպիսի վայնասուն էին բարձրացրել այն ժամանակ, երբ ոստիկանները պարտադրաբար նախագահական նստավայրից սևազգեստ մայրերին փողոցի այն կողմն անցկացրին: Հիմա, երբ Եռաբլուրում ոստիկանները բիրտ ուժ են կիրառում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ, նույն մարդիկ տարբեր անկյուններում լռում են կամ առանց որևէ քայլի առօրյա հայտարարություններ անում: Քանի որ այս իշխանությունները հույզեր գեներացնելու փորձ ունեն, շատ լավ գիտեն՝ ինչպես իրավիճակները հանդարտեցնեն, բթացնեն ժողովրդի ինքնապաշտպանությունը, դիմադրությունը: Սա մշակված հոգեբանական օպերացիա է հայ ժողովրդի նկատմամբ»:

Ամփոփելով ու խոսելով հիմնական վտանգների մասին՝ Տիգրան Քոչարյանը շեշտեց. «Մենք գտնվում ենք Հայաստանի պետականության կորստի վերջնական փուլում: Մենք կանգնած ենք հայ ժողովրդի հերթական հայրենազրկման և գաղթի ճանապարհը բռնելու վերջնական փուլի շեմին: Փաշինյանի հանձնվողական և օտար պետությունների քաղաքական օրակարգը սպասարկելը բերում է նրան, որ Հայաստանը, որպես պետություն, և հայ ժողովուրդը, որպես ազգ, կոնկրետ գոյաբանական սպառնալիքի տակ են: Սա ևս միտումնավոր է: Փաշինյանն ու իր շրջապատը չեն սպասարկում հայոց պետականության օրակարգը և չեն պաշտպանում հայ ազգի շահերը: Նրանք լուրջ վտանգի տակ են դնում հայոց պետականությունը և հայ ազգի՝ իր սեփական հայրենիքն ունենալու իրավունքը: Շատերը սա հասկացել են, թեպետ բավականին մեծ զանգված կա, որը մինչև հիմա հավատում է այս ուժի «խաղաղության օրակարգին»: Եվ, փաստորեն, թուրքական և ադրբեջանական ազդեցությունը մեր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության վրա ապահովում են անգամ ընտրություններով, իրենց ձայներով: Ես շատ եմ ցավում, բայց ՔՊ-ին տրված յուրաքանչյուր ձայն սատարում է ադրբեջանա-թուրքական ծրագրերին՝ Հայաստանի ներսում»:

Տիգրան Քոչարյանը միակ ելքը իշխանափոխությունն է համարում. «Պետք է ստեղծվի այնպիսի մի ճգնաժամային մարմին, որը բավականին քիչ ժամանակ ունի և պետք է այդ կարճ ժամանակահատվածում փրկի Հայաստանի պետականության մնացորդները, Հայաստանը փորձի դարձնել ոչ թե ամեն ինչի տակ ստորագրող ու համաձայնող, այլ բանակցող կողմ: Հիմա նաև միջազգային ավանտյուրայի են դիմում ու փորձում մեծ աշխարհաքաղաքական բախման ժամանակ դաշնակիցներ փոխել, փնտրել: Սա ևս պետք է կանխել, որովհետև նշվածը վերջնական կործանման եզրին կհասցնի»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” Program