Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Առաջին հայացքից փոքրիկ, աննշան թվացող գյուտ, որ ժամանակին իրական հեղափոխություն է առաջացրել․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Շերտատիչը (սլայսեր) տարբեր տեսակի ուտելիքը շերտերով կտրատելու սարք է։ Առաջին շերտատիչն ստեղծվել է հոլանդացի մսագործ Վիլհելմ վան Բերկելի կողմից 1898 թվականին։ Այդ առաջին հայացքից փոքրիկ, աննշան թվացող գյուտը այն ժամանակ իրական հեղափոխություն է առաջացրել։ Խոզապուխտը դրա օգնությամբ սկսել են կտրատել ոչ այնպես, ինչպես նախկինում, այլ բարակ շերտերով, այնպես, որ այն բառացիորեն հալվում է բերանում: Սլայսերը մեծ ժողովրդականություն է ձեռք բերել ԱՄՆ-ում 20-րդ դարի 70-ականների կեսերին: Դա եղել է այն ժամանակ, երբ տնային տնտեսուհիները սկսել են ակտիվորեն հնարավորություններ փնտրել տնային աշխատանքների վրա ծախսվող ժամանակը կրճատելու և հանգստի համար ազատ ժամանակ ստանալու համար:

Դրանից հետո սկսել են արտադրվել տարբեր տեսակների և տարբեր նշանակության ու գների սլայսերներ: Մեխանիկական (ձեռքի) սլայսերները, ինչպիսին եղել է նշյալ առաջին սարքը, ավելի էժան են եղել, բայց ներկայումս այդ տարբերակը հնացած է և հազվադեպ է օգտագործվում: Նման սարքում դանակի պտտումը, կտրվող նյութի տեղադրումը և շարժումը կատարվում է ձեռքով։ Էլեկտրական սլայսերների գինը, իհարկե, ավելի բարձր է, բայց դա փոխհատուցվում է արդյունավետությամբ և օգտագործման հեշտությամբ: Էլեկտրական սլայսերները, որոնք ներկայում ավելի տարածված են, կարելի է բաժանել երկու ենթաբաժնի. – կիսաավտոմատ՝ էլեկտրական դանակի շարժիչով և կտրտվող արտադրանքի՝ ձեռքով մատուցմամբ, ունի աշխատանքի շարունակական և իմպուլսային ռեժիմներ: - ավտ ոմատ՝ անհ ր աժեշտ է միա յ ն կտրտման ենթակա ապրանքը դնել աշխատանքային մակերեսին և սահմանել շերտերի ցանկալի հաստությունը:

Նման սարքերը օգտագործվում են արդյունաբերական ծավալների արտադրանք ստանալու համար: Առևտրային ցանցերն այսօր առաջարկում են կտրատող սարքերի լայն ընտրանի՝ ինչպես գնով, այնպես էլ ծավալով: Կան սլայսերներ տան, արտադրական օբյեկտների, մեծ ռեստորանների և հասարակ ճաշարանների համար։ Նման կենցաղային տեխնիկան ավանդաբար ունի պլաստիկ, իսկ պրոֆեսիոնալները՝ մետաղական պատյան։ Ըստ այդմ էլ լինում են գների տարբերություններ: Սլայսերի աշխատանքային մասը ներառում է էլեկտրական շարժիչ՝ շրջանաձև դանակով։ Ապրանքները տեղադրվում են շարժվող սահիկի վրա, իսկ պատրաստի կտորները ընկնում են ընդունող սկուտեղի մեջ: Սարքերի հզորությունը 80–200 Վտ–ի միջակայքում է։ Այդ պարամետրը ուղղակիորեն է ազդում աշխատանքի վրա: Ցանկալի է, որ սարքի դանակը լինի չժանգոտվող պողպատյա կամ կերամիկական: Սկավառակի դանակի սրումը կարող է լինել ուղիղ կամ ալիքաձև, նաև ինքնասրվող:

Սլայսերի կտրման հաստությունը տատանվում է 1 մմ-ից մինչև 17 մմ, պրոֆեսիոնալ սարքերի դեպքում՝ 0,5 մմ-ից մինչև 23 մմ: Սլայսեր արտադրողները մեծ ուշադրություն են դարձնում անվտանգության խնդիրներին: Սուր կտրող ծայրով շրջանաձև դանակը փակված է լինում անվտանգության ծածկով։ Հատուկ կառուցվածքի մղիչը պաշտպանում է մատները վնասվածքներից։ Պետք է նաև նկատի ունենալ, որ հրահանգներով արգելված է սառեցված մթերք, ոսկորով միս կամ խոշոր կորիզներով բանջարեղեն և մրգեր կտրատելը, քանի որ այդ ամենը ոչ միայն կարող է վնասել սարքը, այլ նաև դժբախտ պատահարների պատճառ դառնալ:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards