Դաունի համախտանիշով աղջիկը գրավել է նորաձևության աշխարհը (լուսանկարներ)
LIFE18-ամյա ավստրալուհի Մադելին Ստյուարտը ամբողջ աշխարհին ապացուցեց, որ գեղեցկությունը լինում է տարբեր ու ոչ մի բժշկական ախտորոշում խոչընդոտ չէ հմայիչ զգալու համար,-հայտնում է Past.am-ը:
Մադելինը փոխեց իր կյանքը՝ անշուք, գեր աղջկանից վերածվելով գեղեցկուհու, ու այդ ամենը շնորհիվ սպորտի, առողջ սննդակարգի ու այն մեծ ցանկության, որ ուզեց աշխարհին ապացուցել, որ Դաունի համախտանիշով աղջիկները ևս կարող են մոդելներ լինել:

Մադելինը, ով ներկայում ավելի քան 200 հետևորդ ունի Facebook-ում, վստահեցնում է, որ ամեն ինչ անում է մարդկանց ապացուցելու համար, ու Դաունի համախտանիշը դեռ ողբերգություն չէ:

Ներկայում աղջիկը շարունակում է մարզվել ու որոնում է մոդելային գործակալության, որը կուզենա իր հետ աշխատել:

1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



