Դաունի համախտանիշով աղջիկը գրավել է նորաձևության աշխարհը (լուսանկարներ)
ԼԱՅՖ18-ամյա ավստրալուհի Մադելին Ստյուարտը ամբողջ աշխարհին ապացուցեց, որ գեղեցկությունը լինում է տարբեր ու ոչ մի բժշկական ախտորոշում խոչընդոտ չէ հմայիչ զգալու համար,-հայտնում է Past.am-ը:
Մադելինը փոխեց իր կյանքը՝ անշուք, գեր աղջկանից վերածվելով գեղեցկուհու, ու այդ ամենը շնորհիվ սպորտի, առողջ սննդակարգի ու այն մեծ ցանկության, որ ուզեց աշխարհին ապացուցել, որ Դաունի համախտանիշով աղջիկները ևս կարող են մոդելներ լինել:

Մադելինը, ով ներկայում ավելի քան 200 հետևորդ ունի Facebook-ում, վստահեցնում է, որ ամեն ինչ անում է մարդկանց ապացուցելու համար, ու Դաունի համախտանիշը դեռ ողբերգություն չէ:

Ներկայում աղջիկը շարունակում է մարզվել ու որոնում է մոդելային գործակալության, որը կուզենա իր հետ աշխատել:

1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



