Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Հայ-ադրբեջանական նոր պատերազմը Պենտագոնի զեկույցներում

SOCIETY

Lragir.am-ը գրում է.

ԱՄՆ-ի ու նրա գործընկերների հետախուզական ծառայությունները լիովին տիրապետում են Արեւելյան Եվրոպայի, ներառյալ Հարավային Կովկասի վերաբերյալ տեղեկատվությանը եւ դրանց հետ կապված ռիսկերի ու անվտանգության հարցերին:

Ներկայում Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ ձեւավորվել են թեեւ լարված, բայց կանխատեսելի հարաբերություններ: Ներկայում Վրաստանն ու Ռուսաստանը շահագրգռված չեն իրավիճակի լարմամբ, թեեւ շարունակվում են փոխադարձ պահանջները:

Ռուսաստանի գլխավոր պահանջը Եվրոպական միությանն ու ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման ձգտումն է, որի հետ Ռուսաստանը չի կարող հաշտվել: Արեւմտյան հանրությունը փորձում է Վրաստանի ինտեգրումն իրականացնել առանց Ռուսաստանի հետ դիմակայության եւ թույլ չտալ նրա միջամտությունը:

Վրաստանն առայժմ չի անդամակցի ՆԱՏՕ-ին, սակայն Դաշինքի հետ համագործակցությունը կդառնա առավել սերտ եւ կհասնի անդամի մակարդակի, նախեւառաջ Դաշինքի խաղաղարար գործողություններին մասնակցելու մասով:

Վրաստանի զինված ուժերը գործնականում հասել են ՆԱՏՕ-ի մակարդակի եւ արդեն դիտարկվում են որպես Դաշինքի պաշտպանական պոտենցիալի բաղկացուցիչ մաս: Սակայն Վրաստանն այսպես թե այնպես կընդունվի ՆԱՏՕ: Պետք է, որպեսզի դրան համակերպվեն ոչ միայն Ռուսաստանը, այլեւ Ֆրանսիան ու Գերմանիան:

Հայաստանին Եվրամիության ու ՆԱՏՕ-ի հետ համագործակցության զարգացման առավել բարդ ճանապարհ է սպասվում, սակայն Հայաստանը ցուցաբերում է այդ հարաբերությունները զարգացնելու պատրաստակամություն: Արեւմուտքում առայժմ չեն հասկանում Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը, քանի որ եթե նա համարում է, թե կարող է երկար ժամանակ եւ հավասարապես համագործակցել Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի հետ, դա միամտություն է:

Կգա պահը, երբ Հայաստանը ստիպված կլինի ընտրել. Ցավոք, Արեւմուտքի հետ Ռուսաստանի հարաբերություններն այնպիսին են, որ նա թույլ չի տալիս իր գործընկերոջ երկկողմ սերտ հարաբերությունը ՆԱՏՕ-ի հետ:

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հարցը երբեմն դիտարկվում է Պենտագոնում, համապատասխան ստորաբաժանումների զեկույցներում: Սակայն, որքանով տեղյակ է մեր հարցման մասնակից փորջձագետներից մեկը, այդ զեկույցներում պատերազմի հավանականությունն այնքան էլ բարձր չի գնահատվում, թեեւ այդ հեռանկարը չի բացառվում, քանի որ ձեռք են բերվում տարբեր բնույթի զինատեսակներ:

Համարվում է, որ միջազգային գործոնները վճռորոշ են ռազմական գործողությունների մեկնարկի համար, եւ որ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջեւ կան բավական ամուր համաձայնութուններ այդ իրավիճակի կապակցությամբ:

Թուրքիայի միջամտությունն այդ պատերազմին բացառվում է եւ չի դիտարկվում իրադարձությունների զարգացման որեւէ սցենարում: Թուրքիան օգնություն ու աջակցություն է ցուցաբերելու Ադրբեջանին, դա տեղի է ունենում նաեւ ներկայում, բայց պատերազմի պայմաններում դա լիովին կփոխի իրավիճակը, եւ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դիրքորոշումներն ավելի որոշակի ու վճռական կդառնան:

ԱՄՆ-ի ու Թուրքիայի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի հարաբերությունները բավական լարված են, սակայն մնում են շատ պարտավորություններ եւ փոխադարձ շահեր, այդ պատճառով կարելի է կարծել, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն բավական ազդեցություն ունեն Թուրքիայի վրա եւ ընդունակ են զսպել նրա հավակնությունները եւ մտադրությունները:

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն պարտավորություններ չունեն Հայաստանի հանդեպ: Տարօրինակ կլիներ, եթե ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն միջամտեին պատերազմին իրենց դաշնակցի շահերի դեմ, հանուն մի երկրի, որտեղ գտնվում է ռուսական ռազմական բազա: Շատ բան կախված կլինի նրանից, թե ինչ քաղաքական գործիչներ իշխանության կգան ԱՄՆ-ում եւ Եվրոպայի առաջատար պետություններում:

Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025