Yerevan, 03.September.2026,
00
:
00
BREAKING


2016թ.ի թալիսմանները. եթե ծնվել ես Օձի տարում, ապա քո թալիսմանը...

LIFE
Արևելյան օրացույցի համաձայն՝ Կապիկն իշխանության կգա 2016թ.-ի փետրվարի 8-ից և կհեռանա միայն 2017թ.-ի հունվարի 27-ին: Հրե կարմիր կապկի գալով՝ կմեկնարկի Կրակի տարերքի 2-ամյա ժամանակահատվածը:
Կապկի տարրը մետաղն է, գույնը՝ սպիտակը, բնավորությունը՝ ինային, իգական: Այդ իսկ պատճառով հակասական տարի է սպասվում, քանի որ չինական աստղաբանության համաձայն՝ Կրակի տարերքը չի համապատասխանում Մետաղին, որը հոգեհարազատ է Կապիկին:
Ինչևէ, համապատասխանում են տարերքների բնույթները. և՛ Կրակը, և՛ Մետաղն ակտիվ են, դինամիկ, շարժուն: Կրակի տարերքի ձևը՝ եռանկյունին, ներդաշնակ է Մետաղի ձևի՝ շրջանի հետ: Դե իսկ մետաղի սպիտակ գույնը լավ համադրվում է յուրաքանչյուր գույնի հետ և կարմիր գույնի հետ տոնական տեսք ստանում:
Կրակը հալեցնում է մետաղը, այսինքն՝ ձևափոխում այն: Մեզ բոլորիս փոփոխություններ են սպասվում, յուրաքանչյուրն այս տարին իր մասին ինչ-որ նորը կիմանա: Վերը նշվածը հաշվի առնելով՝ պետք է նշել, որ թալիսմանների համար լավագույն նյութն այս տարի դեղին գույն մետաղները կլինեն՝ ոսկին, երկաթը, պղինձը, ինչպես նաև կարմիր գույնի բնական քարերը:
Դե իսկ հիմա ավելի կոնկրետ. եկեք պարզենք, թե որ թալիսմաններն են հարմար մեզնից յուրաքանչյուրին:

 Առնետ

Տարվա երեք քառորդը Ձեզ համար կանաչ լույս կվառվի: Որսացեք պահն ու արեք այն ամենն, ինչի մասին վաղուց էիք մտածում: Սեպտեմբերից իրավիճակը կփոխվի, և խոչնդոտները կշատանան: Չթուլանաք հաջողության գծի վրա և չհուսահատվեք անհաջողություններից. Ձեզ կօգնի կարմիրի յուրաքանչյուր երանգի բնական քարից թալիսմանը: Տղամարդկանց հարմար կլինի բրիլոկ, փողկապի ամրակ կամ բրոշ, իսկ կանանց՝ մատանի կամ կախազարդ:

Ցուլ

Մինչև աշնան սկիզբը ստիպված կլինեք չափից շատ ուշադրություն հանդուրժել Ձեր անձի նկատմամբ ու չափազանց շատ հոգատարություն շրջապատի կողմից. Ձեզ համար կսկսեն այնպես հոգ տանել, որ կցանկանաք փախչել դրանից: Սակայն, թերևս, ավելի լավ է թույլ տալ մարդկանց ցույց տալ իրենց ուշադրությունը: Դրա հետ մեկտեղ հնարավորություն կլինի հավատարիմ ընկեր կամ հավերժական սեր գտնել: Իսկ որպեսզի տարվա ողջ ընթացքում հանգիստ ու ներդաշնակ լինեք, ոսկե մատանի կրեք:

Վագր

Ձեր տարվա հովանավորն այնքան էլ բարիդրացիական չէ տրամադրված Կապիկի նկատմամբ: Սակայն դա միայն Ձեր օգտին է. բոլոր ամենադժվար գործերը, որոնք նյարդեր ու ֆիզիկական ջանք են պահանջում, այժմ ավելի հեշտ կստացվեն, քան սովորաբար: Այնպես որ, պատրաստվեք մինչև սեպտեմբեր քրտինք թափել, իսկ դրանից հետո արդեն համտեսել Ձեր ջանքերի քաղցր պտուղները: Այս տարի Ձեզ որպես թալիսման կծառայի ցանկացած դեղին մետաղից մատանին:

Կատու

Հետաքրքիր տարի է սպասվում՝ փոփոխություններով ու վերակազմավորումներով: Շատերը բացասաբար են ընկալում փոփոխությունները, որպես անցանկալի մի բան, որը կոտրում է սովորությունները: Սակայն այս տարի ամենևին էլ տեղին չէ այսպես մտածելը: 2016թ.-ը նոր հնարավորություններ կբացի Ձեր առաջ, պարզապես քայլ արեք առաջ, և աշունն ու ձմեռը կանցնեն՝ տունը, կարիերան ու հարաբերությունները կառուցելով: Ձեզ կպահպանի դեղին գույնի մետաղից պատրաստված կրոնական որևէ խորհրդանիշի տեսքով զարդը:

Վիշապ

Ինչպես և մյուս նշանների ներկայացուցիչների համար, Կապիկի տարին Ձեզ համար նույնպես երկու մասի կբաժանվի. մինչև աշուն և դրանից հետո, և անձրևների ու գունավոր տերևների ժամանակահատվածն անցումային շրջան կլինի Ձեզ համար: Պատրաստվեք ձմեռվանից մինչև աշուն ակտիվորեն սովորելուն: Այս շրջանում Ձեզ առավել օգտակար կլինի վարդագույն երանգի բնական քարով թալիսմանը:

Օձ

Աշխատել, աշխատել ու նորց աշխատել, առանց հանգստի, հանգստյան օրերի կամ արձակուրդի: Բարեբախտաբար, տարվա երկրորդ մասն այս իմաստով ավելի հանգիստ կլինի, սակայն այդ ժամանակ էլ Տիեզերքը Ձեր առջև հեշտ խնդիրներ չի դնի: Պատրաստվեք նոր գիտելիքներ ձեռք բերել ու մյուսներին սովորեցնել: Ստացած բարձր որակավորումը կարող է կարիերայի աճ ապահովել, որտեղ էլ պետք կգա ուսուցանելու Ձեր տաղանդը: Պղնձից կամ արույրից թալիսմանը Ձեզ կօգնի այս տարի:

Ձի

Կապկի տարին Ձեր առջև երկու հիմնական խնդիր է դնում. հարազատներին օգնելը և սեփական տան կառուցումը կամ վերանորոգումը: Ձմեռվանից մինչև աշուն կենտրոնացեք հարազատների խնդիրների վրա, իսկ հետո սկսեք կառուցել (ձեռք բերել) Ձեր տունը: Ամեն ինչ միանգամից հարթ չի անցնի, սակայն դրանով հաղթանակն ավելի քաղցր կլինի: Այո, այժմ Ձեզ համար հեշտ չէ, հենց այդ պատճառով էլ ստիպված կլինեք վերականգնել ուժերը: Իսկ բոլոր խնդիրները լուծելու գործում Ձեզ կօգնի դեղին մետաղի ու բնական կարմիր քարերի համադրությամբ թալիսմանը:

Այծ

Կապիկը Ձեզ մեծ եկամուտներ ու նույնպիսի ծախսեր կբերի: Տարվա առաջին կեսին պետք է խնայողություններ անել, իսկ արդեն երկրորդ կեսին ծախսել: Տարվա ողջ ընթացքում միջոցների ու ռեսուրսների գերծախսի հավանականություն կա, այդ թվում՝ ֆիզիկական առումով: Այդ իսկ պատճառով փորձեք տնտեսել և՛ փողերը, և՛ ուժերը: Ձեռք բերեք արույրի, բրոնզի կամ պղնձի կլոր թալիսման, օր.՝ մատանի կամ թևնոց:

Կապիկ

Սեփական տարին անխուսափելիորեն հաջողություն է երաշխավորում, սակայն դրա հետ մեկտեղ մեծ պատասխանատվություն շնորհում: Այնպես որ՝ բարոյապես պատրաստվեք, որ քմահաճ ֆորտունան փոփոխական կլինի: Ձեր շահերը պաշտպանեք, հեռու մնացեք նրանցից, ովքեր պատրաստվում են օգտագործել Ձեզ (օրինակ ղեկավարները, ովքեր ցանկանում են իրենց կարիերան Ձեր հաշվին աճեցնել): Մյուս կողմից «մեծ պատասխանատվությունը» ենթադրում է համալրում ընտանիքում կամ տանը: Իսկ մեծ խնդիրներից խուսափելու համար պղնձի թևնոց ձեռք բերեք:

Աքաղաղ

Ձեզ մաքսիմալ դինամիկ տարի է սպասվում և բազմաթիվ ձեռքբերումներ: Ամենակարևորը, սակայն, հաջողությունը ճիշտ տնօրինելն է և մանրուքների հետևից չգնալը: Ասվածը վերաբերում է թե՛ անձնական հարաբերություններին, թե՛ աշխատանքին, թե՛ տունը ստեղծելուն: Եվ հաշվի առեք, որ ամենից շատ ստիպված կլինեք ջանք թափել ձմեռվանից մինչև աշունն ընկած ժամանակահատվածում և միայն դրանից հետո ծախսել ձեռքբերածը: Այս ճանապարհին Ձեզ կօգնի ոսկուց կամ պղնձից թալիսմանը:

Շուն

Կապկի տարում Դուք ստիպված կլինեք ակտիվորեն դրսևորել Ձեզ հասարակական կյանքում, ավելի շատ շփվել ընկերների հետ ու փորձել հոգևոր առումով աճել: Նյութական առումով տարին չեզոք է, շատ եկամուտներ չեն սպասվում, բայց և Ձեր խնայողությունները Ձեզ կբավականացնեն: Բացի այդ, սա հաջող ժամանակահատվաած է ճամփորդությունների, նոր գիտելիքներ ու կրթություն ձեռքբերելու համար: Առաջ գնացեք, ու հաջողությունը երաշխավորված է, առավել ևս՝ արույրից կամ բրոնզից թալիսմանով:

Վարազ

Ստիպված կլինեք շատ աշխատել, սակայն դրա հետ մեկտեղ Ձեր դրամապանակը կծանրանա: Ինչևէ, նյութականի վրա կենտրոնանալ չարժե: Ավելի շատ հոգևոր աճի մասին մնածեք և ժամանակ գտեք եկեղեցի գնալու համար: Լավագույն թալիսմանը Ձեզ համար բրոնզի կամ արույրի զանգն է:
It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori