Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


2016թ.ի թալիսմանները. եթե ծնվել ես Օձի տարում, ապա քո թալիսմանը...

ԼԱՅՖ
Արևելյան օրացույցի համաձայն՝ Կապիկն իշխանության կգա 2016թ.-ի փետրվարի 8-ից և կհեռանա միայն 2017թ.-ի հունվարի 27-ին: Հրե կարմիր կապկի գալով՝ կմեկնարկի Կրակի տարերքի 2-ամյա ժամանակահատվածը:
Կապկի տարրը մետաղն է, գույնը՝ սպիտակը, բնավորությունը՝ ինային, իգական: Այդ իսկ պատճառով հակասական տարի է սպասվում, քանի որ չինական աստղաբանության համաձայն՝ Կրակի տարերքը չի համապատասխանում Մետաղին, որը հոգեհարազատ է Կապիկին:
Ինչևէ, համապատասխանում են տարերքների բնույթները. և՛ Կրակը, և՛ Մետաղն ակտիվ են, դինամիկ, շարժուն: Կրակի տարերքի ձևը՝ եռանկյունին, ներդաշնակ է Մետաղի ձևի՝ շրջանի հետ: Դե իսկ մետաղի սպիտակ գույնը լավ համադրվում է յուրաքանչյուր գույնի հետ և կարմիր գույնի հետ տոնական տեսք ստանում:
Կրակը հալեցնում է մետաղը, այսինքն՝ ձևափոխում այն: Մեզ բոլորիս փոփոխություններ են սպասվում, յուրաքանչյուրն այս տարին իր մասին ինչ-որ նորը կիմանա: Վերը նշվածը հաշվի առնելով՝ պետք է նշել, որ թալիսմանների համար լավագույն նյութն այս տարի դեղին գույն մետաղները կլինեն՝ ոսկին, երկաթը, պղինձը, ինչպես նաև կարմիր գույնի բնական քարերը:
Դե իսկ հիմա ավելի կոնկրետ. եկեք պարզենք, թե որ թալիսմաններն են հարմար մեզնից յուրաքանչյուրին:

 Առնետ

Տարվա երեք քառորդը Ձեզ համար կանաչ լույս կվառվի: Որսացեք պահն ու արեք այն ամենն, ինչի մասին վաղուց էիք մտածում: Սեպտեմբերից իրավիճակը կփոխվի, և խոչնդոտները կշատանան: Չթուլանաք հաջողության գծի վրա և չհուսահատվեք անհաջողություններից. Ձեզ կօգնի կարմիրի յուրաքանչյուր երանգի բնական քարից թալիսմանը: Տղամարդկանց հարմար կլինի բրիլոկ, փողկապի ամրակ կամ բրոշ, իսկ կանանց՝ մատանի կամ կախազարդ:

Ցուլ

Մինչև աշնան սկիզբը ստիպված կլինեք չափից շատ ուշադրություն հանդուրժել Ձեր անձի նկատմամբ ու չափազանց շատ հոգատարություն շրջապատի կողմից. Ձեզ համար կսկսեն այնպես հոգ տանել, որ կցանկանաք փախչել դրանից: Սակայն, թերևս, ավելի լավ է թույլ տալ մարդկանց ցույց տալ իրենց ուշադրությունը: Դրա հետ մեկտեղ հնարավորություն կլինի հավատարիմ ընկեր կամ հավերժական սեր գտնել: Իսկ որպեսզի տարվա ողջ ընթացքում հանգիստ ու ներդաշնակ լինեք, ոսկե մատանի կրեք:

Վագր

Ձեր տարվա հովանավորն այնքան էլ բարիդրացիական չէ տրամադրված Կապիկի նկատմամբ: Սակայն դա միայն Ձեր օգտին է. բոլոր ամենադժվար գործերը, որոնք նյարդեր ու ֆիզիկական ջանք են պահանջում, այժմ ավելի հեշտ կստացվեն, քան սովորաբար: Այնպես որ, պատրաստվեք մինչև սեպտեմբեր քրտինք թափել, իսկ դրանից հետո արդեն համտեսել Ձեր ջանքերի քաղցր պտուղները: Այս տարի Ձեզ որպես թալիսման կծառայի ցանկացած դեղին մետաղից մատանին:

Կատու

Հետաքրքիր տարի է սպասվում՝ փոփոխություններով ու վերակազմավորումներով: Շատերը բացասաբար են ընկալում փոփոխությունները, որպես անցանկալի մի բան, որը կոտրում է սովորությունները: Սակայն այս տարի ամենևին էլ տեղին չէ այսպես մտածելը: 2016թ.-ը նոր հնարավորություններ կբացի Ձեր առաջ, պարզապես քայլ արեք առաջ, և աշունն ու ձմեռը կանցնեն՝ տունը, կարիերան ու հարաբերությունները կառուցելով: Ձեզ կպահպանի դեղին գույնի մետաղից պատրաստված կրոնական որևէ խորհրդանիշի տեսքով զարդը:

Վիշապ

Ինչպես և մյուս նշանների ներկայացուցիչների համար, Կապիկի տարին Ձեզ համար նույնպես երկու մասի կբաժանվի. մինչև աշուն և դրանից հետո, և անձրևների ու գունավոր տերևների ժամանակահատվածն անցումային շրջան կլինի Ձեզ համար: Պատրաստվեք ձմեռվանից մինչև աշուն ակտիվորեն սովորելուն: Այս շրջանում Ձեզ առավել օգտակար կլինի վարդագույն երանգի բնական քարով թալիսմանը:

Օձ

Աշխատել, աշխատել ու նորց աշխատել, առանց հանգստի, հանգստյան օրերի կամ արձակուրդի: Բարեբախտաբար, տարվա երկրորդ մասն այս իմաստով ավելի հանգիստ կլինի, սակայն այդ ժամանակ էլ Տիեզերքը Ձեր առջև հեշտ խնդիրներ չի դնի: Պատրաստվեք նոր գիտելիքներ ձեռք բերել ու մյուսներին սովորեցնել: Ստացած բարձր որակավորումը կարող է կարիերայի աճ ապահովել, որտեղ էլ պետք կգա ուսուցանելու Ձեր տաղանդը: Պղնձից կամ արույրից թալիսմանը Ձեզ կօգնի այս տարի:

Ձի

Կապկի տարին Ձեր առջև երկու հիմնական խնդիր է դնում. հարազատներին օգնելը և սեփական տան կառուցումը կամ վերանորոգումը: Ձմեռվանից մինչև աշուն կենտրոնացեք հարազատների խնդիրների վրա, իսկ հետո սկսեք կառուցել (ձեռք բերել) Ձեր տունը: Ամեն ինչ միանգամից հարթ չի անցնի, սակայն դրանով հաղթանակն ավելի քաղցր կլինի: Այո, այժմ Ձեզ համար հեշտ չէ, հենց այդ պատճառով էլ ստիպված կլինեք վերականգնել ուժերը: Իսկ բոլոր խնդիրները լուծելու գործում Ձեզ կօգնի դեղին մետաղի ու բնական կարմիր քարերի համադրությամբ թալիսմանը:

Այծ

Կապիկը Ձեզ մեծ եկամուտներ ու նույնպիսի ծախսեր կբերի: Տարվա առաջին կեսին պետք է խնայողություններ անել, իսկ արդեն երկրորդ կեսին ծախսել: Տարվա ողջ ընթացքում միջոցների ու ռեսուրսների գերծախսի հավանականություն կա, այդ թվում՝ ֆիզիկական առումով: Այդ իսկ պատճառով փորձեք տնտեսել և՛ փողերը, և՛ ուժերը: Ձեռք բերեք արույրի, բրոնզի կամ պղնձի կլոր թալիսման, օր.՝ մատանի կամ թևնոց:

Կապիկ

Սեփական տարին անխուսափելիորեն հաջողություն է երաշխավորում, սակայն դրա հետ մեկտեղ մեծ պատասխանատվություն շնորհում: Այնպես որ՝ բարոյապես պատրաստվեք, որ քմահաճ ֆորտունան փոփոխական կլինի: Ձեր շահերը պաշտպանեք, հեռու մնացեք նրանցից, ովքեր պատրաստվում են օգտագործել Ձեզ (օրինակ ղեկավարները, ովքեր ցանկանում են իրենց կարիերան Ձեր հաշվին աճեցնել): Մյուս կողմից «մեծ պատասխանատվությունը» ենթադրում է համալրում ընտանիքում կամ տանը: Իսկ մեծ խնդիրներից խուսափելու համար պղնձի թևնոց ձեռք բերեք:

Աքաղաղ

Ձեզ մաքսիմալ դինամիկ տարի է սպասվում և բազմաթիվ ձեռքբերումներ: Ամենակարևորը, սակայն, հաջողությունը ճիշտ տնօրինելն է և մանրուքների հետևից չգնալը: Ասվածը վերաբերում է թե՛ անձնական հարաբերություններին, թե՛ աշխատանքին, թե՛ տունը ստեղծելուն: Եվ հաշվի առեք, որ ամենից շատ ստիպված կլինեք ջանք թափել ձմեռվանից մինչև աշունն ընկած ժամանակահատվածում և միայն դրանից հետո ծախսել ձեռքբերածը: Այս ճանապարհին Ձեզ կօգնի ոսկուց կամ պղնձից թալիսմանը:

Շուն

Կապկի տարում Դուք ստիպված կլինեք ակտիվորեն դրսևորել Ձեզ հասարակական կյանքում, ավելի շատ շփվել ընկերների հետ ու փորձել հոգևոր առումով աճել: Նյութական առումով տարին չեզոք է, շատ եկամուտներ չեն սպասվում, բայց և Ձեր խնայողությունները Ձեզ կբավականացնեն: Բացի այդ, սա հաջող ժամանակահատվաած է ճամփորդությունների, նոր գիտելիքներ ու կրթություն ձեռքբերելու համար: Առաջ գնացեք, ու հաջողությունը երաշխավորված է, առավել ևս՝ արույրից կամ բրոնզից թալիսմանով:

Վարազ

Ստիպված կլինեք շատ աշխատել, սակայն դրա հետ մեկտեղ Ձեր դրամապանակը կծանրանա: Ինչևէ, նյութականի վրա կենտրոնանալ չարժե: Ավելի շատ հոգևոր աճի մասին մնածեք և ժամանակ գտեք եկեղեցի գնալու համար: Լավագույն թալիսմանը Ձեզ համար բրոնզի կամ արույրի զանգն է:
Հռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Ժաննա Անդրեասյանը և Խալեդ Էլ-Էնանիին վերահաստատել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Հրշեջները այրվող բնակարանից փրկել են երեք մեծահասակի և չորս երեխայիԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Ջուր չի լինելու մինչեւ 19:00-ն. հասցեներ Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետԹրամփը պատմել է, թե ինչպես է Google-ը մերժել օվկիանոսն իր անունով կոչելու առաջարկը Հայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Այսօր հարթակ դուրս կգա Հայաստանի 4 ծանրորդ․ երիտասարդների և Մ23 ԵԱ-ի օրվա ժամանակացույցը Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՈւկրաինական պшտերազմը պետք է ավարտվի․ Թրամփ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ պաշտոնական այցի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումը Հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ոլորտներից է և զգալի ներդրում ունի երկրի զարգացման և արտահանման ներուժի ձևավորման գործում. ՏԿԵ փոխնախարար Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը Գործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան Աբրահամյան Հայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Պետություն պետության ներսում. ի՞նչ կշահի Հայաստանը և ի՞նչ կկորցնի. «Փաստ»Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, բերեք այդ փաստաթուղթը ցույց տվեք. Չալաբյանը՝ Տիգրանաշենի մասին Գյումրու ուժը երբեք չպետք է առիթ լինի նրան միայնակ թողնելու․ դուք արժանի եք բարեկեցիկ ու զարգացած քաղաքի․ Սամվել Կարապետյան Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունը Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել էԵվրամիությանը միանալու ճանապարհը բախվել է անսպասելի խոչընդոտի. «Փաստ»Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին Ծաղկաձորում անցկացվող Mining Armenia Forum 2026-ն այս անգամ առանձնացավ նաև նորարարական լուծմամբ. Արտյոմ ՊետրոսյանՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվել Գյումրին եղել և մնում է պետականության ու ազգային ոգու ամենաամուր հենարաններից մեկը «Ուժեղ Հայաստան»-ը՝ Գյումրու տոնի առթիվ Հայտնի երգչուհուն Ռուսաստանում «օտարերկրյա գործակալ» են ճանաչել «Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. «Փաստ»Ավտովթար՝ Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց․ կան վիրավորներ Թրամփը կասեցնում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներն ու մաքսատուրքերը Տարադրամի փոխարժեքն այսօր. դոլարի գինը փոխվե՞լ էԿներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ«Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ»