Դոլարը տարվա ընթացքում առաջին անգամ հաղթահարեց 73 ռուբլու նշագիծը
ECONOMICSՄոսկվայի բորսայում դեկտեմբերի 30-ին կայացած սակարկությունների ընթացքում դոլարի փոխարժեքը գերազանցել Է 73 ռուբլին: Երեւանի ժամանակով ժամը 12:20-ի տվյալներով ամերիկյան արժույթն արժեր 73,14 ռուբլի: Այն այդ մակարդակին չԷր հասել 2014 թվականի դեկտեմբերից ի վեր:
Միաժամանակ եվրոյի դիմաց տալիս են 80,02 ռուբլի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, վկայում են Մոսկվայի բորսայի տվյալները: Դեկտեմբերի 30-ի համար սահմանված պաշտոնական փոխարժեքներն են՝ 72,51 ռուբլին եւ 79,55 ռուբլին՝ համապատասխանաբար: Ռուսական արժույթի վրա շարունակում Է ճնշել նավթի գնանշումների դինամիկան: Դեկտեմբերի 29-ին Brent մակնիշի նավթի արժեքը բարձրացել Էր բարելի դիմաց մինչեւ 37,79 դոլար, դեկտեմբերի 30-ին այն վաճառվում Է 37,34 դոլարով:
1
The international chess tournament supported by IDBank has concluded
2
The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ Foundation
3
Grant Akopian has been elected to the AmCham Board
4
EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee
5
Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue”



