Դոլարը տարվա ընթացքում առաջին անգամ հաղթահարեց 73 ռուբլու նշագիծը
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՄոսկվայի բորսայում դեկտեմբերի 30-ին կայացած սակարկությունների ընթացքում դոլարի փոխարժեքը գերազանցել Է 73 ռուբլին: Երեւանի ժամանակով ժամը 12:20-ի տվյալներով ամերիկյան արժույթն արժեր 73,14 ռուբլի: Այն այդ մակարդակին չԷր հասել 2014 թվականի դեկտեմբերից ի վեր:
Միաժամանակ եվրոյի դիմաց տալիս են 80,02 ռուբլի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, վկայում են Մոսկվայի բորսայի տվյալները: Դեկտեմբերի 30-ի համար սահմանված պաշտոնական փոխարժեքներն են՝ 72,51 ռուբլին եւ 79,55 ռուբլին՝ համապատասխանաբար: Ռուսական արժույթի վրա շարունակում Է ճնշել նավթի գնանշումների դինամիկան: Դեկտեմբերի 29-ին Brent մակնիշի նավթի արժեքը բարձրացել Էր բարելի դիմաց մինչեւ 37,79 դոլար, դեկտեմբերի 30-ին այն վաճառվում Է 37,34 դոլարով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



