Yerevan, 29.April.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Կլառնետ. ինչպե՞ս երկու փականանոցից այն դարձավ վեց փականանոց. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կլառնետը փայտից պատրաստվող երաժշտական փողային գործիք է: Այն ունի փափուկ տեմբր և ձայնային լայն տիրույթ: Կլառնետն օգտագործվում է ցանկացած ժանրի երաժշտություն ստեղծելու համար: Կլառնետահարները կարող են հանդես գալ ոչ միայն որպես մենակատարներ, այլ նաև երաժշտական նվագախմբերում: Կլառնետի պատմությունը սկսվել է ավելի քան 4 դար առաջ: Գործիքը ստեղծվել է 1718-րդ դարերում: Դրա ստեղծման ճշգրիտ թիվը հայտնի չէ, բայց շատ փորձագետներ ընդունում են, որ կլառնետը ստեղծվել է 1710 թվականին Յոհան Քրիստոֆ Դենների կողմից Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում:

Նա վարպետ էր փայտե փողային գործիքներ ստեղծելու գործում: Ֆրանսիական «շալ յումո» ֆլեյտան արդիականացնելիս Դենները ստեղծել է միանգամայն նոր երաժշտական գործիք ձայնի լայն դիապազոնով: Կլառնետն ի սկզբանե հաջողություն է ունեցել և լայնորեն օգտագործվել է նվագախմբային գործիքների մեջ: Գործիքի որակը բարելավելու համար Դենները հետագայում նորացրել է այն: Դենների մահից հետո նրա որդին՝ Ջեյքոբն է ժառանգել հոր բիզնեսը: Նա շարունակել է ստեղծագործել և կատարելագործել երաժշտական փողային գործիքները: Կլառնետը հետագայում ևս ենթարկվել է փոփոխությունների: 1760 թվականին ավստրիացի վարպետ Պաուրը առկա 2 փականներին ավելացրել է 3-րդ փականը, բելգիացի վարպետ Ռոտենբուրգը՝ 4-րդը, անգլիացի Ջոն Հեյլը 1785 թվականին ավելացրել է 5-րդը, իսկ մոտավորապես 1790 թվականին ֆրանսիացի կոմպոզիտոր և կլառնետահար Ժան Քսավիե Լեֆևրը ստեղծել է արդեն ներկայիս կլառնետի օրինակը՝ 6 փականով։ 18-րդ դարի վերջին կլառնետն արդեն իր կայուն տեղն է ունեցել դասական երաժշտության գործիքների շարքում: Կլառնետի առաջացման պատմությունն այդքանով չի ավարտվում:

19-րդ դարում կոնսերվատորիայի պրոֆեսոր Գիացինտ Կլոզեն երաժշտական գյուտարար Լուի - Օգյուստ Բաֆեթի հետ միասին կատարելագործել է գործիքը՝ տեղադրելով օղակաձև փականներ: Նման կլառնետը կոչվում է «ֆրանսիական կլառնետ» կամ «Բեմա կլառնետ»: Հետագա փոփոխություններն ու գաղափարները ներկայացվել են Ադոլֆ Սաքսի և Եվգենի Ալբերտի կողմից: Նրանց գաղափարներին նպաստել են նաև գերմանացի գյուտարար Յոհան Գեորգը և կլառնետահար Կառլ Բերմանը: Նրանք փոխել են փականային համակարգի աշխատանքը: Դրա շնորհիվ հայտնվել է գործիքի գերմանական մոդելը, որը խիստ տարբերվում է ֆրանսիական տարբերակից նրանով, որ ձայնային հզորությունն արտահայտում է ավելի բարձր տիրույթում:

1950 թվականից սկսած գերմանական մոդելի ժողովրդականությունը կտրուկ անկում է ապրել: Ներկայումս նման տիպի կլառնետներ օգտագործվում են միայն ավստրիացիների, գերմանացիների և նիդերլանդացիների կողմից: Իսկ ֆրանսիական մոդելի ժողովրդականությունը աճել է: Հիմա կլառնետներ պատրաստելու համար օգտագործում են փայտի որոշ տեսակներ, մետաղներ, էբոնիտ։ Էբոնիտե կլառնետները ավելի քիչ զգայուն են ջերմության և խոնավության նկատմամբ և գնային տեսակետից ավելի մատչելի են ու, բնականաբար, ավելի տարածված։ Ներկայի ժամանակակից կլառնետները ունեն բարդ մեխանիզմ և մոտ 20 փական:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram participate in Career City FestUcom Participated in Yerevan’s Career City Fest, Sharing Its Values and Career Opportunities New campaign in ECCO stores from IDBank and IdramWhat Types of Online Fraud Exist Today? Drone Racing Event to Be Held in Yerevan with Ucom’s Support AraratBank: Main Sponsoring Partner of STEM Expo 2025 20% idcoin at Carpisa: IDBank and Idram’s new campaignARARATBANK and FMO Expand Cooperation with a $25 Million Loan Agreement Digital identity, digital authentication, and secure transactions: the imID office is officially opened5,237,825 AMD for the “City of Heroes Rehabilitation Center”: April’s beneficiary is the “4090” FoundationDigital identity, digital authentication, and secure transactions: imID office officially launches AraratBank: Business Financing with up to 35% Cashback Opportunity The young talent: Dmitry IskhanovUcom Introduces UPlay, Launching a New Era of Entertainment IDBank Joined the Banking Association for Central and Eastern Europe (BACEE): Official Membership Agreement Signed in Budapest The Power of One Dram is the general partner of DigiCode 2025AraratBank Employees Communicated with the Power of the Intercessory Gospel of ShurishkanMyAmeria Star - Ameriabank presents a bank card and app for kids and teens One more free access to business lounges: IDBankHow to protect your bank accounts and E-WalletAraratBank: Supporting SMEs for About 20 YearsIDBank – Supporting SMEs "Face to Face" with "The Power of One Dram"With Ucom’s Support “DemArDem: Dialogue of Generations” Regional Forum Concludes in Tashir Idram is now available in Yerevan CityNew Offer for Residents of 28 Cities with 5G Network Joining Ucom Ucom Joins the Regional Forum “DemArDem: Dialogue of Generations” AraratBank: The Only Victory is the Smile of a Recovered Child Financially Literate with Idram Junior IDBank new branch is in the City of ArtashatNew campaign from IDBank on the occasion of Client’s DayUcom Celebrates International Client's Day, Strengthening Ties with Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yeghvard 4,664,972 AMD to QaylTech. The beneficiary of The Power of One Dram for March is the Heroes Rehabilitation City Ucom Fellowship Incubation Program Concludes with Inspiring Closing Ceremony and Awards Event Preferential registration for the FINTECH360conference is available until March 15Face to Face with “The Power of One Dram”: The Regional Forum on Dialogue of Generations is just a few days away Ucom Launches a New Major Network Upgrade Project Ucom's General Director Spoke about Personal Growth at the Armenian Businessman 2025 Event Pay with Idram at Yerevan Mall and Win an idplus Gift Card!Ucom Presents a New Exclusive Offer for the Spring Holidays Four Badalyan Brothers Enterprises Ranked Among Armenia’s Top 1,000 Taxpayers Ucom’s General Director Shares his Experience with Cybersecurity Training Course Participants Customer Appreciation Day at IDBankIDBank issues the 2nd tranche of dollar bonds of 2025 New Banking, Even More Convenient: Idram&IDBank AraratBank and Aren Mehrabyan Foundation Strengthen their Partnership On International Mother Language Day, AraratBank Summarizes Results of Unique Project with MatenadaranAmeriabank named Armenia’s Best Investment Bank for 2025 by Global Finance Exclusive Benefits for Businesses: IDBank's New Visa Signature Business Card