Մեքսիկայում ուժեղ ձյան պատճառով տագնապ է հայտարարվել
INTERNATIONAL NEWSՄեքսիկայի հյուսիսային Սոնորա նահանգի քաղավիացիայի ուժերը նահանգում օդերեւութաբանական տագնապ են հայտարարել՝ ուժեղ ձյան, ցրտի ու բքի պատճառով: Առավել ծանր վիճակ է ստեղծվել նահանգի հյուսիսային եւ լեռնային շրջաններում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սոնորա նահանգի մի շարք վարչական շրջաններում փակվել են ճանապարհները, Ագուա Պրիետայի շրջանում երկրի բանակի ստորաբաժանումները բնակչությանը ծածկոցներ եւ չոր ուտելիք են բաժանում: Իրավապահ մարմիններն աշխատանքի ուժեղացված ռեժիմի են անցել:
Մեքսիկայի պատմության մեջ վերջին 28 տարում ամենաշատ ձյունն է տեղացել, որի պատճառներից մեկը երկու մթնոլորտային ճակատների բախումն է:
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



