Մեքսիկայում ուժեղ ձյան պատճառով տագնապ է հայտարարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեքսիկայի հյուսիսային Սոնորա նահանգի քաղավիացիայի ուժերը նահանգում օդերեւութաբանական տագնապ են հայտարարել՝ ուժեղ ձյան, ցրտի ու բքի պատճառով: Առավել ծանր վիճակ է ստեղծվել նահանգի հյուսիսային եւ լեռնային շրջաններում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Սոնորա նահանգի մի շարք վարչական շրջաններում փակվել են ճանապարհները, Ագուա Պրիետայի շրջանում երկրի բանակի ստորաբաժանումները բնակչությանը ծածկոցներ եւ չոր ուտելիք են բաժանում: Իրավապահ մարմիններն աշխատանքի ուժեղացված ռեժիմի են անցել:
Մեքսիկայի պատմության մեջ վերջին 28 տարում ամենաշատ ձյունն է տեղացել, որի պատճառներից մեկը երկու մթնոլորտային ճակատների բախումն է:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



