«Որոշեցինք հետաձգել օգոստոսի 17-ին Երեւանում, ինչպես նաեւ օգոստոսի 20-ին Գյումրիում եւ Դիլիջանում նախատեսված մեր համերգները»․ Nemra
LIFENemra ռոք խումբը գրառում է կատարել «Ինստագրամ» սոցիալական ցանցում, որով երկրպագուներին տեղեկացրել է առաջիկա օրերին համերգները հետաձգելու մասին։
«Սիրելիներ, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետ կապված որոշեցինք հետաձգել օգոստոսի 17-ին նախատեսված մեր համերգը Երևանում, ինչպես նաև օգոստոսի 20-ին նախատեսված մեր համերգները Գյումրիում և Դիլիջանում:
Խորապես ցավակցում ենք հարազատ կորցրած ընտանիքներին, իսկ վիրավորում ստացած անձանց ցանկանում ենք շուտափույթ ապաքինում: Համերգների տեղափոխված օրերի մասին կտեղեկացնենք ընթացքում: Կանխավ շնորհակալություն ըմբռնման համար», - ասվում է հայտարարության մեջ։
1
The Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Hea...
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
4
Ameriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



