«Որոշեցինք հետաձգել օգոստոսի 17-ին Երեւանում, ինչպես նաեւ օգոստոսի 20-ին Գյումրիում եւ Դիլիջանում նախատեսված մեր համերգները»․ Nemra
ԼԱՅՖNemra ռոք խումբը գրառում է կատարել «Ինստագրամ» սոցիալական ցանցում, որով երկրպագուներին տեղեկացրել է առաջիկա օրերին համերգները հետաձգելու մասին։
«Սիրելիներ, «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգության հետ կապված որոշեցինք հետաձգել օգոստոսի 17-ին նախատեսված մեր համերգը Երևանում, ինչպես նաև օգոստոսի 20-ին նախատեսված մեր համերգները Գյումրիում և Դիլիջանում:
Խորապես ցավակցում ենք հարազատ կորցրած ընտանիքներին, իսկ վիրավորում ստացած անձանց ցանկանում ենք շուտափույթ ապաքինում: Համերգների տեղափոխված օրերի մասին կտեղեկացնենք ընթացքում: Կանխավ շնորհակալություն ըմբռնման համար», - ասվում է հայտարարության մեջ։
1
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
2
Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակում
3
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
4
Իդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր
5
Շտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացել



