Չինական նավերը մտել են Ճապոնիայի հետ վեճի առարկա հանդիսացող կղզիների շրջան
INTERNATIONAL NEWSՉինական ծովային ոստիկանության երկու նավեր մտել են Սենկակու կամ Դյաոյուդյաո կղզիների գոտի, որը հանդիսանում է վիճելի Ճապոնիայի հետ, քանի որ Տոկիոն այն համարում է իր տարածքային ջրերը։ Կղզիները գտնվում են Արեւելա-Չինական ծովում։ Բացի այդ, չինական երկու նավ էլ գտնվում են այն ջրային տարածքում, որը գտնվում է այդ կղզիների շրջանի հարեւանությամբ։
Նավերից մեկի վրա ավտոմատ թնդանոթի նմանվող սարք կա։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Ճապոնական լրատվամիջոցը հայտնել է, որ հայտնի չէ, թե դեռ որքան են այդ նավերը մնալու նշված շրջանում, սակայն արդեն 122 օր է, ինչ չինական նավերն այդ շրջանում ելումուտ ունեն։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



