Չինական նավերը մտել են Ճապոնիայի հետ վեճի առարկա հանդիսացող կղզիների շրջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինական ծովային ոստիկանության երկու նավեր մտել են Սենկակու կամ Դյաոյուդյաո կղզիների գոտի, որը հանդիսանում է վիճելի Ճապոնիայի հետ, քանի որ Տոկիոն այն համարում է իր տարածքային ջրերը։ Կղզիները գտնվում են Արեւելա-Չինական ծովում։ Բացի այդ, չինական երկու նավ էլ գտնվում են այն ջրային տարածքում, որը գտնվում է այդ կղզիների շրջանի հարեւանությամբ։
Նավերից մեկի վրա ավտոմատ թնդանոթի նմանվող սարք կա։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։ Ճապոնական լրատվամիջոցը հայտնել է, որ հայտնի չէ, թե դեռ որքան են այդ նավերը մնալու նշված շրջանում, սակայն արդեն 122 օր է, ինչ չինական նավերն այդ շրջանում ելումուտ ունեն։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



