Աֆղանստանի նախկին նախագահը պատմել է՝ ինչու է լքել երկիրը մեկ տարի առաջ
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին CNN հեռուստաընկերության հետ զրույցում պատմել է՝ ինչու է փախել երկրից մեկ տարի առաջ։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Երկրի նախկին ղեկավարի խոսքով՝ ինքն այդ քայլին է դիմել, քանի որ չի ցանկացել «Թալիբան» արմատական շարժմանն ու նրանց աջակիցներին «հերթական անգամ Աֆղանստանի նախագահին ստորացնելու ու նրան իշխանության լեգիտիմության մասին փաստաթղթի ստորագրումն ստիպելու հաճույքը պատճառել»։ Միևնույն ժամանակ քաղաքական գործիչը նաև վստահեցրել է, որ երբեք չի վախեցել։
Ղանին վստահեցրել է, որ երկիրը լքելու նպատակ չի ունեցել։ Բացի այդ, լրագրողների հետ զրույցում նա նաև հերքել է տեղեկությունն այն մասին, թե փախել է Աֆղանստանից՝ իր հետ տանելով խոշոր գումար։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



