Աֆղանստանի նախկին նախագահը պատմել է՝ ինչու է լքել երկիրը մեկ տարի առաջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի նախկին նախագահ Աշրաֆ Ղանին CNN հեռուստաընկերության հետ զրույցում պատմել է՝ ինչու է փախել երկրից մեկ տարի առաջ։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Երկրի նախկին ղեկավարի խոսքով՝ ինքն այդ քայլին է դիմել, քանի որ չի ցանկացել «Թալիբան» արմատական շարժմանն ու նրանց աջակիցներին «հերթական անգամ Աֆղանստանի նախագահին ստորացնելու ու նրան իշխանության լեգիտիմության մասին փաստաթղթի ստորագրումն ստիպելու հաճույքը պատճառել»։ Միևնույն ժամանակ քաղաքական գործիչը նաև վստահեցրել է, որ երբեք չի վախեցել։
Ղանին վստահեցրել է, որ երկիրը լքելու նպատակ չի ունեցել։ Բացի այդ, լրագրողների հետ զրույցում նա նաև հերքել է տեղեկությունն այն մասին, թե փախել է Աֆղանստանից՝ իր հետ տանելով խոշոր գումար։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



