Վաշինգտոնի և Կիևի գործողությունները միջուկային աղետի վտանգ են ներկայացնում, պատասխանատու կլինեն Բայդենն ու Զելենսկին․ Վոլոդին
INTERNATIONAL NEWSԶապորոժիեի ատոմակայանի գնդակոծումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, ինչի պատասխանատվությունը կկրեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նման հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Վաշինգտոնի և Կիևի ռեժիմի գործողությունները միջուկային աղետի վտանգ են ներկայացնում»,-Տելեգրամի իր ալիքում գրել է Վոլոդինը։
Նա ընդգծել է, որ ատոմակայանը գնդակոծում են հրթիռներով ու ծանր հրետանիով, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Ուկրաինայի շրջանների մեծ մասի բնակչության և Եվրոպայի մի շարք երկրների համար»,-ասել է Վոլոդինը։
Զոպորոժիեի ԱԷԿ-ը այժմ ռուսական զորքերի վերահսկողության ներքո է։ Վերջին օրերին ուկրաինական ուժերը մի քանի հարված են հասցրել այդ տարածքին՝ օգտագործելով անօդաչուներ, ծանր զինտեխնիկա։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



