Վաշինգտոնի և Կիևի գործողությունները միջուկային աղետի վտանգ են ներկայացնում, պատասխանատու կլինեն Բայդենն ու Զելենսկին․ Վոլոդին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԶապորոժիեի ատոմակայանի գնդակոծումը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, ինչի պատասխանատվությունը կկրեն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նման հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
«Վաշինգտոնի և Կիևի ռեժիմի գործողությունները միջուկային աղետի վտանգ են ներկայացնում»,-Տելեգրամի իր ալիքում գրել է Վոլոդինը։
Նա ընդգծել է, որ ատոմակայանը գնդակոծում են հրթիռներով ու ծանր հրետանիով, ինչը կարող է աղետալի հետևանքներ ունենալ Ուկրաինայի շրջանների մեծ մասի բնակչության և Եվրոպայի մի շարք երկրների համար»,-ասել է Վոլոդինը։
Զոպորոժիեի ԱԷԿ-ը այժմ ռուսական զորքերի վերահսկողության ներքո է։ Վերջին օրերին ուկրաինական ուժերը մի քանի հարված են հասցրել այդ տարածքին՝ օգտագործելով անօդաչուներ, ծանր զինտեխնիկա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
3
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»



