Գվարդիոլա․ Կերկարաձգեմ պայմանագիրը, եթե «Մանչեսթեր Սիթին» ցանկանա
SPORTԱնգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի բացառել, որ կերկարաձգի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ։
«Իմ կյանքում որեւէ բան փոխելու կարիք չկա, ես երջանիկ եմ։ Մենք խոսել ենք ակումբի ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Հարցին կվերադառնանք մրցաշրջանի կեսին կամ վերջում։
Ես մի քանի անգամ ասել եմ, որ կերկարաձգեմ պայմանագիրը, եթե «Մանչեսթեր Սիթին» ցանկանա։ Ոչինչ պետք չէ արագացնել։ Ամեն ինչ տեղի կունենա բնականոն ճանապարհով»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Նա 2016-ից է գլխավորում թիմը։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



