Գվարդիոլա․ Կերկարաձգեմ պայմանագիրը, եթե «Մանչեսթեր Սիթին» ցանկանա
ՍՊՈՐՏԱնգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան չի բացառել, որ կերկարաձգի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ։
«Իմ կյանքում որեւէ բան փոխելու կարիք չկա, ես երջանիկ եմ։ Մենք խոսել ենք ակումբի ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման մասին։ Հարցին կվերադառնանք մրցաշրջանի կեսին կամ վերջում։
Ես մի քանի անգամ ասել եմ, որ կերկարաձգեմ պայմանագիրը, եթե «Մանչեսթեր Սիթին» ցանկանա։ Ոչինչ պետք չէ արագացնել։ Ամեն ինչ տեղի կունենա բնականոն ճանապարհով»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։
Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։ Նա 2016-ից է գլխավորում թիմը։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



