Քալիֆորնիայում երաշտի պատճառով կարող են չորանալ տասնյակ միլիոնավոր ծառեր
INTERNATIONAL NEWSՔալիֆորնիայում 2011թ.-ից շարունակվող ռեկորդային երաշտի պատճառով կարող է չորանալ մոտ 58 մլն ծառ։ Գիտնականները կարծում են, որ տարածաշրջան տեղումներ բերող Էլ Նինյոյի հոսքի ազդեցությունն անգամ չի կարող փրկել Քալիֆորնիան անդառնալի փոփոխություններից։ Նահանգում անտառները շարունակում են անհետանալ ջրի բացակայության, բարձր ջերմաստիճանի եւ կեղեւակեր բզեզների պատճառով։
Քարնեգիի համալսարանի բնագետ Գրեգ Էսները կարծում է, որ երաշտը էկոհամակարգում երկարաժամկետ փոփոխություններ կբերի եւ սպառնալիքի տակ կդնի բույսերի եւ կենդանիների շատ տեսակների գոյությունը, փոխանցում էАmericaru-ն։
Հետազոտողները նշում են, որ երաշտից չորանում են մի քանի հազար տարվա պատմություն ունեցող սակվոյաները։
1
Unibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6%
2
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
3
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
4
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
5
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%



