Քալիֆորնիայում երաշտի պատճառով կարող են չորանալ տասնյակ միլիոնավոր ծառեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՔալիֆորնիայում 2011թ.-ից շարունակվող ռեկորդային երաշտի պատճառով կարող է չորանալ մոտ 58 մլն ծառ։ Գիտնականները կարծում են, որ տարածաշրջան տեղումներ բերող Էլ Նինյոյի հոսքի ազդեցությունն անգամ չի կարող փրկել Քալիֆորնիան անդառնալի փոփոխություններից։ Նահանգում անտառները շարունակում են անհետանալ ջրի բացակայության, բարձր ջերմաստիճանի եւ կեղեւակեր բզեզների պատճառով։
Քարնեգիի համալսարանի բնագետ Գրեգ Էսները կարծում է, որ երաշտը էկոհամակարգում երկարաժամկետ փոփոխություններ կբերի եւ սպառնալիքի տակ կդնի բույսերի եւ կենդանիների շատ տեսակների գոյությունը, փոխանցում էАmericaru-ն։
Հետազոտողները նշում են, որ երաշտից չորանում են մի քանի հազար տարվա պատմություն ունեցող սակվոյաները։
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
3
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



