Թեմի Աբրահամ․ Չեմ շտապում վերադառնալ Պրեմիեր լիգա
SPORTԻտալական «Ռոմայի» եւ Անգլիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Թեմի Աբրահամը չի շտապում վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Նա Լոնդոնի «Չելսիից» է տեղափոխվել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմ։
«Առաջին օրվանից «Ռոմայում» ինձ շատ լավ եմ զգացել, կարծես՝ տանը լինեմ։ Չեմ շտապում վերադառնալ Պրեմիեր լիգա, քանի որ Իտալիայում ավելի հեշտ է ցուցադրել սեփական խաղաոճը։
Մեծ հարգանք եմ զգում այստեղ։ Խոսում եմ ներկայի մասին։ Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում։ Տրամադրված եմ միայն հաջորդ մրցաշրջանի համար, քանի որ ցանկանում եմ այն անցկացնել ավելի արդյունավետ, քան նախորդը»,- Աբրահամի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը։
«Ռոման» Աբրահամի համար «Չելսիին» վճարել էր 40 միլիոն եվրո։ Լոնդոնյան ակումբն իրավունք ունի 80 միլիոն եվրոյով վերադարձնել նրան։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



