Թեմի Աբրահամ․ Չեմ շտապում վերադառնալ Պրեմիեր լիգա
ՍՊՈՐՏԻտալական «Ռոմայի» եւ Անգլիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Թեմի Աբրահամը չի շտապում վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա։ Նա Լոնդոնի «Չելսիից» է տեղափոխվել պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմ։
«Առաջին օրվանից «Ռոմայում» ինձ շատ լավ եմ զգացել, կարծես՝ տանը լինեմ։ Չեմ շտապում վերադառնալ Պրեմիեր լիգա, քանի որ Իտալիայում ավելի հեշտ է ցուցադրել սեփական խաղաոճը։
Մեծ հարգանք եմ զգում այստեղ։ Խոսում եմ ներկայի մասին։ Չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում։ Տրամադրված եմ միայն հաջորդ մրցաշրջանի համար, քանի որ ցանկանում եմ այն անցկացնել ավելի արդյունավետ, քան նախորդը»,- Աբրահամի խոսքը մեջբերում է Corriere dello Sport-ը։
«Ռոման» Աբրահամի համար «Չելսիին» վճարել էր 40 միլիոն եվրո։ Լոնդոնյան ակումբն իրավունք ունի 80 միլիոն եվրոյով վերադարձնել նրան։
1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...



