«Նա այս թիմի սիրտն ու հոգին է»․ Կլոպն արձագանքել է Ֆիրմինուի՝ «Լիվերպուլից» հեռանալու մասին լուրերին
SPORT«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ թիմի կարևոր մասն է համարում հարձակվող Ռոբերտո Ֆիրմինուին։
«Ֆիրմինուն մեզ համար կարևոր է, նա այս թիմի սիրտն ու հոգին է: Ամեն ինչ իսկապես լավ է: Նա կարևոր է մեզ համար»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա բրազիլացին կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»։
Հիշեցնենք, որ նա «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից՝ տեղափոխվելով «Հոֆենհայմից»: Ֆիրմինուի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է մեկ տարուց։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 32 մլն եվրո։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



