«Նա այս թիմի սիրտն ու հոգին է»․ Կլոպն արձագանքել է Ֆիրմինուի՝ «Լիվերպուլից» հեռանալու մասին լուրերին
ՍՊՈՐՏ«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ թիմի կարևոր մասն է համարում հարձակվող Ռոբերտո Ֆիրմինուին։
«Ֆիրմինուն մեզ համար կարևոր է, նա այս թիմի սիրտն ու հոգին է: Ամեն ինչ իսկապես լավ է: Նա կարևոր է մեզ համար»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա բրազիլացին կարող է կարիերան շարունակել «Յուվենտուսում»։
Հիշեցնենք, որ նա «Լիվերպուլում» հանդես է գալիս 2015 թվականից՝ տեղափոխվելով «Հոֆենհայմից»: Ֆիրմինուի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է մեկ տարուց։ Հեղինակավոր Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 32 մլն եվրո։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



