Արցախում սակրավորները ոչնչացրել են հայտնաբերված հրթիռը
SOCIETYՀուլիսի 29-ին՝ ժամը 13:54-ին, 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում տեղակայված «Ասպետ» ռազմամարզական ճամբարի ղեկավար Ա.Ս.-ն ժամը 13:50-ի սահմաններում նշված ճամբարի հարակից տարածքում հայտնաբերել է անհայտ տիպի զինամթերք:
Ժամը 14:26-ին փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը մեկնել է նշված տարածք, որտեղ պարզվել է, որ հայտնաբերվածը 240 մմ հրթիռ է:
Զինամթերքը տեղափոխվել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածք և ժամը 15:20-ի սահմաններում այրման եղանակով ոչնչացվել:
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



