Արցախում սակրավորները ոչնչացրել են հայտնաբերված հրթիռը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 29-ին՝ ժամը 13:54-ին, 911 ահազանգման կենտրոնում տեղեկություն է ստացվել, որ Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում տեղակայված «Ասպետ» ռազմամարզական ճամբարի ղեկավար Ա.Ս.-ն ժամը 13:50-ի սահմաններում նշված ճամբարի հարակից տարածքում հայտնաբերել է անհայտ տիպի զինամթերք:
Ժամը 14:26-ին փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը մեկնել է նշված տարածք, որտեղ պարզվել է, որ հայտնաբերվածը 240 մմ հրթիռ է:
Զինամթերքը տեղափոխվել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածք և ժամը 15:20-ի սահմաններում այրման եղանակով ոչնչացվել:
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



