Իրեն հարցրեք․ Պեսկովը չի պատասխանել Պուտինի՝ 2024–ի ընտրություններին առաջադրվելու մասին հարցին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պատասխանել 2024 թվականի ընտրություններին Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցության մասին հարցին։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ Պեկսովն առաջարկել է այդ հարցն ուղղել անձամբ պետության ղեկավարին։
«Ինքներդ հարցրեք նրան», - ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Պուտինը որոշել է նոր ժամկետով առաջադրվել։
Նշենք, որ 2024 թվականի մարտին Ռուսաստանում տեղի կունենան նախագահական ընտրությունները։ Պուտինն իրավունք ունի առաջադրվելու ևս մեկ ժամկետով։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference



