Իրեն հարցրեք․ Պեսկովը չի պատասխանել Պուտինի՝ 2024–ի ընտրություններին առաջադրվելու մասին հարցին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի պատասխանել 2024 թվականի ընտրություններին Վլադիմիր Պուտինի հնարավոր մասնակցության մասին հարցին։ ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ Պեկսովն առաջարկել է այդ հարցն ուղղել անձամբ պետության ղեկավարին։
«Ինքներդ հարցրեք նրան», - ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Պուտինը որոշել է նոր ժամկետով առաջադրվել։
Նշենք, որ 2024 թվականի մարտին Ռուսաստանում տեղի կունենան նախագահական ընտրությունները։ Պուտինն իրավունք ունի առաջադրվելու ևս մեկ ժամկետով։
1
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
2
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
3
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
4
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
5
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի



