Հրազդանում գտնվող կարաոկե ակումբում 25-ամյա երիտասարդը ատրճանակով կրակել է գետնին
SOCIETYՈստիկանության Հրազդանի բաժնում հունիսի 2-ին, ժամը 03.00-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 00.10-ին, Հրազդանի Զ.Անդրանիկի պողոտայում գտնվող կարաոկե ակումբում 1990 թ. ծնված Մասիս Բ.-ն «ԱՈՒՏՈ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակով կրակել է գետնին:
Մասիս Բ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, տվել է բացատրություն և բաց է թողնվել:
Ատրճանակը փամփշտակալով, 2 փամփուշտով և փողին ամրացվող հրավառության սարքով վերցվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից և տեղեկացնում, որ հանգամանքները պարզվում են:
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
3
AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025
4
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Acro...
5
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick...



