Հրազդանում գտնվող կարաոկե ակումբում 25-ամյա երիտասարդը ատրճանակով կրակել է գետնին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈստիկանության Հրազդանի բաժնում հունիսի 2-ին, ժամը 03.00-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 00.10-ին, Հրազդանի Զ.Անդրանիկի պողոտայում գտնվող կարաոկե ակումբում 1990 թ. ծնված Մասիս Բ.-ն «ԱՈՒՏՈ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակով կրակել է գետնին:
Մասիս Բ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Հրազդանի բաժին, տվել է բացատրություն և բաց է թողնվել:
Ատրճանակը փամփշտակալով, 2 փամփուշտով և փողին ամրացվող հրավառության սարքով վերցվել և ուղարկվել է ՀՀ ոստիկանության ՓՔՎ:
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից և տեղեկացնում, որ հանգամանքները պարզվում են:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին



