Yerevan, 28.March.2026,
00
:
00
BREAKING


Աերոգրիլ կամ՝ ունիվերսալ «կոնվեկցիոն վառարան». «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ներկայում կարելի է գտնել խոհանոցային բազմաթիվ սարքավորումներ և տեխնիկա, որոնք մեծապես նպաստում են սննդի պատրաստման գործընթացին: Այդ սարքերից մեկը կոնվեկցիոն վառարանը կամ, այլ կերպ ասած, աերոգրիլն է: Այդ սարքը ստեղծվել է 1980-ականների կեսերին Միացյալ Նահանգներում: Ամերիկացիները փողոցում և այլ վայրերում պիկնիկների՝ խնջույքների բուռն սիրահարների առաջին շարքերում են: Աերոգրիլը ստեղծվել է այն բանի համար, որ մարդիկ տարվա ցանկացած ժամանակ կարողանան գրիլ օգտագործել ինչպես խոհանոցում, այնպես էլ խոհանոցից դուրս: Տեխնոլոգիայի կատարելագործման հետ մեկտեղ, այս տեխնիկան նույնպես բարելավվել է: Այժմ աերոգրիլը ունիվերսալ խոհանոցային այնպիսի մի սարք է, որը կարող է ինչ-որ բան տաքացնել, թխել, ծխեցնել, չորացնել, հալեցնել և նույնիսկ նախապատրաստել ապակե տարաները պահածոներ պատրաստելու համար: Աերոգրիլի գործողության սկզբունքը բավականին պարզ է:

Սարքի մեջտեղում տեղակայված է ջեռուցող տարրը, որը ջեռուցման գործընթացի հիմքն է: Օդը, որ բոլոր ուղղություններով պտտվում է սարքի մեջ, տաքանում է մինչև որոշակի ջերմաստիճան, իսկ օդափոխիչը օգնում է այն ուղղորդել դեպի պատրաստվող սնունդը, ընդ որում՝ այն ջերմային մշակման է ենթարկվում հավասարաչափ: Այս սարքի առաջին անվանումը եղել է «կոնվեկցիոն վառարան»: 1996 թվականին «Յոթ բլուր» ընկերությունը, որն առաջինն է նման սարք արտադրել Ռուսաստանում, որոշել է դրան տալ նոր անուն՝ «աերոգրիլ»: Չնայած, եթե «aerogrill» բառը արտասանեք անգլերեն, ապա այն բոլորովին այլ իմաստ է ստանում: Ինչպես արդեն նշվեց, մի քանի գործառույթների համար նախատեսված աերոգրիլը ժամանակի ընթացքում դարձել է ունիվերսալ: Այդ գործառույթներն են՝ ցանկացած կերակուր շոգեխաշելու և գոլորշով տապակելու ունակությունը, մսի և ձկան ապխտումը: Սա այդ սարքի ֆունկցիոնալ հնարավորությունների ամբողջ ցանկը չէ:

2000-ականների սկզբից աերոգրիլը սկսել է ավելի ու ավելի հաճախ հայտնվել մարդկանց տներում: Խոհանոցում տնային տնտեսուհիները սկսել են նախապատվությունը տալ հենց դրան՝ իր դրական կարողությունների պատճառով, բայց ամենակարևոր չափանիշը եղել է ունիվերսալությունը: Ինչո՞ւ գնել տարբեր սարքեր, եթե աերոգրիլը ամեն ինչ կատարում է: ԱՄՆ-ի բնակիչները հաճախ են տառապում ճարպակալումից, և աերոգրիլը հնարավորություն է տալիս ուտել առողջ սնունդ: Խոհարարական գործընթացները տեղի են ունենում առանց յուղի մասնակցության, ուստի սնունդը ստացվում է պակաս յուղոտ և վնասակար մարդու օրգանիզմի համար: Ժամանակին որոշ մարդիկ ընդհանրապես տանը չէին պատրաստում և օգտվում էին «արագ սննդից», բայց, ձեռք բերելով աերոգրիլ, ամեն ինչ փոխվում է, դրանով պատրաստելու համար հատուկ խոհարարական հմտություններ պետք չեն՝ միաժամանակ լցվում են բոլոր բաղադրիչները, և վերջում ստացվում է պատրաստի ուտեստը:

Աերոգրիլի թերություններից են մեծ քանակությամբ էլեկտրաէներգիայի օգտագործումը, սննդի ավելի դանդաղ պատրաստումը, քան միկրոալիքային վառարանով, և սարքի՝ արտաքինից տաքացումը, որը վտանգավոր է, եթե տանը փոքրիկներ կան։ Աերոգրիլներ արտադրվում են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Չինաստանում, Ճապոնիայում և այլ առաջատար երկրներում: Ներկայում դրանց տեսականու հսկայական քանակության շնորհիվ հեշտ է գնել այն մատչելի գնով և յուրաքանչյուրին հարմար գործառույթներով:

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca Cards