Խոշոր հրդեհ՝ Տավուշի Վարագավան գյուղում. այրվել է մոտտ 200 հակ անասնակեր
SOCIETYՀուլիսի 12-ին, ժամը 18:49-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարագավան գյուղում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարագավան գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:28-ին, մարվել՝ 21։05-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
3
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
4
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills
5
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank



