Խոշոր հրդեհ՝ Տավուշի Վարագավան գյուղում. այրվել է մոտտ 200 հակ անասնակեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 12-ին, ժամը 18:49-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարագավան գյուղում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ֊փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետից մեկ մարտական հաշվարկ։
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վարագավան գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:28-ին, մարվել՝ 21։05-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



