Կրամնիկը նշել է շախմատիստի, որը մոտ ապագայում կարող է դառնալ աշխարհի չեմպիոն
SPORTՇախմատի աշխարհի 14-րդ չեմպիոն, կարիերան ավարտած ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը կարծիք է հայտնել, որ 16-ամյա հնդիկ շախմատիստ Ռամեշբաբու Պրագնանադհան մոտ ապագայում կարող է դառնալ աշխարհի չեմպիոն։
«Ես համարում եմ, որ Պրագը անհավանական տաղանդավոր է։ Դեռ երեք տարի առաջ խաղացել եմ նրա հետ եւ հիացած էի նրա տաղանդով։ Նա շատ համալիր շախմատային որակներ ունի, թույլ տեղեր չկան։ Դա կարեւոր որակ է երիտասարդ տարիքում։ Եթե ունենում ես թույլ տեղեր, մրցակիցներն անմիջապես դրանք զգում են եւ հարվածում այդ կետին։
Կարծում եմ՝ նա իր տաղանդով կարող է դառնալ աշխարհի չեմպիոն։ Ոչ մի կասկած չունեմ, որ կարճ ժամանակահատվածում նա կլինի լավագույն տասնյակում»,- Կրամնիկն ասել է Levitov Chess-ին։
Ռամեշբաբու Պրագնանադհան գրոսմայստեր է դարձել 12 տարեկանում։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



