Կրամնիկը նշել է շախմատիստի, որը մոտ ապագայում կարող է դառնալ աշխարհի չեմպիոն
ՍՊՈՐՏՇախմատի աշխարհի 14-րդ չեմպիոն, կարիերան ավարտած ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը կարծիք է հայտնել, որ 16-ամյա հնդիկ շախմատիստ Ռամեշբաբու Պրագնանադհան մոտ ապագայում կարող է դառնալ աշխարհի չեմպիոն։
«Ես համարում եմ, որ Պրագը անհավանական տաղանդավոր է։ Դեռ երեք տարի առաջ խաղացել եմ նրա հետ եւ հիացած էի նրա տաղանդով։ Նա շատ համալիր շախմատային որակներ ունի, թույլ տեղեր չկան։ Դա կարեւոր որակ է երիտասարդ տարիքում։ Եթե ունենում ես թույլ տեղեր, մրցակիցներն անմիջապես դրանք զգում են եւ հարվածում այդ կետին։
Կարծում եմ՝ նա իր տաղանդով կարող է դառնալ աշխարհի չեմպիոն։ Ոչ մի կասկած չունեմ, որ կարճ ժամանակահատվածում նա կլինի լավագույն տասնյակում»,- Կրամնիկն ասել է Levitov Chess-ին։
Ռամեշբաբու Պրագնանադհան գրոսմայստեր է դարձել 12 տարեկանում։
1
Իդրամը և WeChat Pay-ը մեկնարկում են ռազմավարական համագործակցություն Հայաստանում
2
Հայտնի են Junius մրցույթի երրորդ փուլի հաղթողների անունները
3
Ովքե՞ր են ԱՄՆ–ից արտաքսված հայերը
4
Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել
5
Սյունիքում կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ գողացել են իր 6 անչափահաս երեխաներին



