«Մանչեսթեր Յունայթեդում» համակերպվել են, որ Ռոնալդուն հեռանալու է
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» համակերպվել են, որ 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս ամռանը հեռանալու է։ Ակումբի ղեկավարությունն այդ մասին հայտնել է թիմի նորանշանակ հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, հաղորդում է The Sun-ը։
Ռոնալդուն այժմ անհատական մարզումներ է անցկացնում Պորտուգալիայում։ «Մանչեսթեր Յունայթեդի» մյուս խաղացողները հուլիսի 4-ին վերադարձել են արձակուրդից եւ վերսկսել են ամենօրյա մարզումները։
Ռոնալդուի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Նրա գործակալն այժմ բանակցում է մի շարք ակումբների հետ, որոնք հանդես են գալու Չեմպիոնների լիգայում։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



