«Մանչեսթեր Յունայթեդում» համակերպվել են, որ Ռոնալդուն հեռանալու է
ՍՊՈՐՏԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» համակերպվել են, որ 37-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այս ամռանը հեռանալու է։ Ակումբի ղեկավարությունն այդ մասին հայտնել է թիմի նորանշանակ հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին, հաղորդում է The Sun-ը։
Ռոնալդուն այժմ անհատական մարզումներ է անցկացնում Պորտուգալիայում։ «Մանչեսթեր Յունայթեդի» մյուս խաղացողները հուլիսի 4-ին վերադարձել են արձակուրդից եւ վերսկսել են ամենօրյա մարզումները։
Ռոնալդուի պայմանագիրը մանչեսթերյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Նրա գործակալն այժմ բանակցում է մի շարք ակումբների հետ, որոնք հանդես են գալու Չեմպիոնների լիգայում։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



