Ներքին Շենգավիթում մեքենան բախվել է էլեկտրասյանն ու շրջել այն
SOCIETYՀուլիսի 2-ին, ժամը 02:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 95 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան (դեպքի վայրում չի գտնվում) բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով սյունը շրջվել է, առկա են պոկված լարեր և արտահոսած վառելիքի հետքեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շրջվել է փայտե սյունը, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ սյունը տեղափոխել են անվտանգ տարածք։
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



