Ներքին Շենգավիթում մեքենան բախվել է էլեկտրասյանն ու շրջել այն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀուլիսի 2-ին, ժամը 02:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցի թիվ 95 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան (դեպքի վայրում չի գտնվում) բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով սյունը շրջվել է, առկա են պոկված լարեր և արտահոսած վառելիքի հետքեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ շրջվել է փայտե սյունը, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է դժվարանցանելի։
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ սյունը տեղափոխել են անվտանգ տարածք։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



