«Բարսելոնան» 267 միլիոն եվրոյով վաճառել է խաղերի հեռարձակման իրավունքի 10 տոկոսը
SPORT«Բարսելոնան» իսպանական Լա Լիգայում իր հանդիպումների հեռարձակման իրավունքի 10 տոկոսը 25 տարով վաճառել է Sixth Street Partners ներդրումային ընկերությանը եւ այս տարի կստանա 267 միլիոն եվրո, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Այդ գումարից 207,5 միլիոն եվրոն «Բարսելոնան» կստանա արդեն այս ամիս։
«Բարսելոնայի» ընդհանուր պարտքը 1,5 միլիարդ եվրո է։ Ակումբի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ճգնաժամից դուրս գալու համար այս տարի պետք է գտնել կես միլիարդ եվրո։
Իսպանիայի անցած առաջնությունում Չավիի գլխավորած թիմը գրավել է երկրորդ տեղը եւ հանդես կգա Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



